Անդրանիկ Քոչարյանը սպառնում է կրակել քաղաքացիների վրա
Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին։
«Վազգեն Մանուկյանը շատ լավ է աշխատել Նաիրի Հունանյանի խմբի հետ, հիմա ինքը շաբաթը մեկ իր կոչերով հորդորում է մեկի ոտքերը ջարդել, մյուսի դուռը ծեծել: Վազգեն Մանուկյանն առաջնորդում է մարդկանց, ու՞մ վրա է քաղաքացիների գործողությունների պատասխանատվությունը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նա նաև հավելեց, որ այսօր պետությունն ի վիճակի է պաշտպանել իր քաղաքացուն:
«Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում, հիմա մեր երկիրն այնպիսի վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետությունը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նա նշեց, որ պետք է արմատախիլ արվեն կեղծ տեղեկություն տարածողները, որ պատերազմ չսկսվի երկրի ներսում:
«Եթե գործողությունները միտված են կեղծ ու սուտ լուրերը մեր երկրի ներսում տարածելուն, դա ոչ միայն պետք է դատապարտվի, այլ նաև պետք է արմատախիլ արվի: Դա ներքին պատերազմ վարելու ձևերից մեկն է, հրադադարի ռեժիմը պահելու փոխարեն սկսենք ներսո՞ւմ պատերազմ վարել»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:




















Безопасная авантюра без «парашюта». «Паст»
«Почему стрелы были направлены именно в адрес “того, кто разнимает драку”. «Паст»
В Ереване обрушилась часть здания бывшего фортепианного завода: есть пострадавший
«Нет времени»: в Киеве напомнили Зеленскому об одном важном вопросе
Ушаков рассказал об итогах переговоров с Уиткоффом
Следующей власти придется начинать все с нуля: «Паст»
Вся страна стала заложницей страхов и тревог Пашиняна: «Паст»
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
«Это издевательство над государственностью». «Паст»
Трамп отменил все указы, подписанные автопером Байдена