Сегодня: 20 Апрель 2024г., 00:00

Ովքե՞ր չեն միացել զինվորականների հայտարարությանը. Yerevan.today

Ինչպես գիտեք, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը նախօրեին հայտարարություն տարածեց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Ինչքան որ աննախադեպ էր երևույթը, նույնքան աննախադեպ էր նաև ԳՇ հայտարարությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: Այս մասին գրում է Yerevan.today-ը

: «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ: Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:

Այլ կերպ ասած, երկրի բանակի հրամանատարական կազմը, գեներալներ, գնդապետներ ահազանգում են, որ վիճակը օրհասական է, որ հասել ենք եզրագծին, որ հայրենիք ենք կորցնում և արձանագրում, որ բանակը միանում է ժողովրդին, այնպես, ինչպես ժողովուրդն է միշտ բանակի հետ: Այս հայտարարությունից հետո, ի աջակցություն բանակի, բազմահազար քաղաքացիներ դուրս եկան Ազատության հրապարակ, ապա Բաղրամյան պողոտա՝ վերահաստատելու, որ իրենք էլ բանակի կողքին են: Սակայն, ԳՇ այս հայտարարությանը միացել են բոլոր բարձրաստիճան սպաները, բացառությամբ երեքի: Նրանք են՝ ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը և ՀՀ ԶՈւ սպառազինության պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը։

ԳՇ այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը համառորեն շարունակեց սլաքներն ուղղել դեպի բանակն ու սպայական կազմը, այսօր արդեն, ուղղակիորեն մեղադրեց վատ զինամթերքի ձեռբերման մեջ, պատերազմում պարտության մեղավոր նշանակեց, մի բան էլ զարմացավ, թե ինքը նրանց աշխատավարձն է բարձրացրել, ինչու են բողոքում: Փաշինյանը, ինչպես նշված է ԳՇ հայտարարության մեջ, այս ընթացքում տարբեր հայտարարություններով և գործողություններով վարկաբեկել է բանակն ու սպաներին, մեղադրել կոռուպցիայի, թալանի, դասալքության, դավաճանության, ամեն հնարավոր և ահնար արարքներում:

Այս ամենը, իհարկե, տեսնել և չեն կարող չարձագանքնել սպաները, կոչումով զինվորականները, որոնց պարտքը հայրենիքի պաշտպանությունն է, ոչ թե նեղ անձնական շահերի սպասարկումը: Այս ամենին, պարզվում է, համաձայն են նշված երեք սպաները և Արծրուն Հովհաննիսյանը, որը ԳՇ հայտարարությունից հետո որևէ կերպ չի արձագանքել և հասկանալի չէ՝ ինչ դիրքորոշում ունի: Նշենք նաև, որ ԳՇ այս քայլը դատապարտել են և անվանել «հեղաշրջման փորձ»՝ սորոսական շրջանակները, պաշտոնական Թուրքիան և Նիկոլ Փաշինյանը: Թուրքիայի նախագահ Էրդողանը, մեկնաբանելով Հայաստանում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ դեմ է հեղաշրջումներին: Թե ինչքանով է նշված չորս սպաների համար պատվաբեր համալրել այս շարքը, թողնենք նրանց ընտրությանը:

ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ․ Հայտարարությանը չմիացածների շարքում նշել էինք նաև ՀՀ Զինված ուժերի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանի անունը։ Գնդապետ Արթուր Չատյանը մեզ տեղեկացրեց, որ ինքը կորոնավիրուսով պայմանավորված՝ գտնվում է մեկուսացման մեջ և տեղյակ չէր հայտարարության մասին, այլապես կստորագրեր հենց սկզբից։ «Իհարկե՝ միանում եմ, եթե իմանայի, կստորագրեի նաև էն ժամանակ»,- ասաց նա։ 

Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другое Почему представитель МИД России распространяет и комментирует ложь? Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерам Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь. Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша? Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей команды Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак Карапетян «Урарту» проиграл «Арарат-Армении» Wine Story. Вино ко Всемирному дню Мальбека до 5000 драм Ему нужны люди, которым скажет – вы виноваты. Под давлением общественности отказались от очередной предательской программы Предупреждения Ирана властям Армении Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак Карапетян Большими шагами к диктатуре: беспрецедентная пытка План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак Карапетян Пашиняновский режим отрекается от Геноцида армян Сенсационная информация британского издания и очередная «сделка» Пашиняна «Гражданский договор» пожинает плоды созданной ею атмосферы ненависти Россия готовится ввести санкции против Армении Арман Царукян отказался драться с Исламом Махачевым 1-го июня Армянский мученик американской живописи Аршил Горки: к 120-летию художника Ось Армения-Россия-Иран имеет для Армении важнейшее значение։ Аршак Карапетян Горячий регион и «комплекс ожидания» властей Партия «Всеармянский фронт» имеет возможность обеспечить серьезное политическое представительство на политическом поле. Турнир претендентов: Гукеш уступил, Непомнящий - единоличный лидер Невеста Джеффа Безоса появилась на государственном ужине в Белом доме в неуместном платье Запад опубликовал цену «прозападников» Freedom House фиксирует провалы Армении