Այս հայտիներն այնքան են չարաշահել ֆոտոշոփը, որ սեփական մայրերը նրանց հազիվ են ճանաչում
Հայ հայտնիներից շատերը դիմել են պլաստիկ վիրահատության, շատ դժվար կլինի գտնել մեկին, ով ներարկումներ չի արել, թեպետ որևէ մեկը չի խոստովանում այդ մասին:
Պլաստիկ վիրահատությունները և ներարկումներից բացի՝ հայ հայտնիները սիրում են նաև չարաշահել ֆոտոշոփը, երբեմն՝ դառնալով անճանաչելի:
Starnews.am-ը փնտրել ու գտել է ամենաշատ ֆոտոշոփված հայտնի աղջիկներին:
Այս հայտնիները, ոչ թե պլաստիկայի զոհեր են, այլ ֆոտոշոփի վկաներ: Ախր, որքան կարելի է իդեալական երևալ, եթե իրական կյանքում այդպիսին չես: Այս աղջիկների Ինստագրամյան էջերը նայելով ̀ մտածում ես ̀ անթերի մարդկանց էջում ես հայտնվել, որոնց դեմքին մի պզուկ անգամ չի աճում: Լավ, հասկացանք, ֆոտոշոփ եք անում արեք, բայց գոնե այնպես արեք, որ ձեր սեփական մայրը հետո ձեզ ճանաչի:
Տաթև Սարգսյանը երբ դեռ չէր վիրահատել քիթն անդադար նկարներում փոքրացնում էր, լավ հարց ̀ Տաթև ջան, վիրահատելուց հետո ինչի ես նորից փորքացնում, կամ էլ Էլեն Ասատրյանը, շուրթերը որ մեծացրել է ինչի է ֆիլտրի միջոցով կրկին մեծացնում: Դե Լիլի Մորտոյի մասին կարելի է հավերժ խոսել, երբ նայում ես դեմքին, թվում է ̀ քայլող Ինստագրամի ֆիլտր է: Ախր Լիլի ջան, դու բնականից ավելի լավն ես, ֆիլտրը ինչիդ է պետք: Մեկ-մեկ գոնե դուրս եկեք վիրտուալ աշխարհից, գուցե իրականությունն ավելի հավանեք: