Մարջան Ավետիսյանը հղի է. բացառիկ կադրեր կլորացած փորիկով
Starnews.am-ին հայտնի է դարձել, որ դերասանուհի Մարջան Ավետիսյանը հղի է: Հայտնվել են դերասանուհու՝ կլորացած փորիկով առաջին կադրերը:
Հայտնի է, որ Մարջան Ավետիսյանն ամուսնացել է 2017-ին, նրա ամուսինը՝ Ալենը, հայ է, սակայն մեծացել է արտերկրում, վերջին տարիներին էլ ԱՄՆ-ում է բնակվել:
«Հարսանիք չի եղել։ Ավելորդ ուշադրություն գրավելու կարիք չունենք։ Մեզ համար այս երևույթը շատ ավելին արժե, քան խնջույքը։ Նա էլ չի սիրում «գոռալ»»,-իր ամուսնության մասին այսպես է խոսում դերասանուհին:
Թերեւս նույնքան զուսպ է նաեւ մայրանալու հարցում, պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի գալիս, իր կարգավիճակից շոու չի սարքում:
Նշենք, որ դերասանուհին այլեւս չի նկարահանվում, ավելին՝ խոստովանել է, որ «Full House»-ի դերասաններից շատերի հետ այլեւս չի շփվում:
Մինչ այդ հայտնի սիթքոմի դերասանները վստահեցնում էին, որ ընկերներ են: