«Ինձ ասացին՝ դու ամենագեղեցիկ աղջիկը չես, պարզապես քո մեջ կյանք, կրակ կա, սկզբում վիրավորվեցի»․ Լիա Զախարյանի խոստովանությունն ու նոր լուսանկարները
Դերասանուհի Լիա Զախարյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել գեղեցկության մասին։
«Մի անգամ ինձ ասացին. «Դու ամենագեղեցիկ աղջիկը չես, պարզապես քո մեջ կյանք, կրակ կա»: Սկզբում ես վիրավորվեցի, հետո հասկացա, որ դա ճիշտ է: Իմ մեջ կա կյանք, կա սեր, ներառյալ այն, որը ես ստանում եմ ձեզնից: Այս ամբողջ սիրո միաձուլումն է ինձ գեղեցկացնում»,– պատմել է նա։
Անդրադառնալով լուսանկարներին՝ Լիան նշել է, որ դրանք արել է Մոսկվայում՝ տնային պայմաններում և երբևէ չէր պատկերացնի, որ նման պայմաններում կարելի է նման հրաշալի լուսանկարներ ստանալ։