Գերմանիան ու Ֆրանսիան անհանգստություն են հայտնել Դոնբասում իրավիճակը սրվելու կապակցությամբ
Գերմանիայի ու Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունները ապրիլի 3-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով Ուկրաինայի արևելքում իրավիճակը սրվելու կապակցությամբ։
«Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, մասնավորապես ռուսական զորքերի տեղաշարժին և բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել ու ջանքեր գործադրել լարվածությունը մեղմելու համար», - ասված է հայտարարության մեջ։