Երեխաներին հեռու տարեք էկրաններից նոր նայեք. Եթե ձեր տղամարդն ունի այս հատկությունը, ապա շտապ հեռացեք նրանից. դուք երբեք երջանիկ չեք լինի նրա հետ
80-ականներն էին, ընկերուհուս հետ ռեստորանում էի, շամպայն էինք խմում։ Ես արդեն պատկերացնում էի ռեստորանից հետո սպասվող զվարճանքները, երբ աղջիկն ասաց. «Էլի շամպայն պատվիրիր», իսկ ես շատ քիչ փող ունեի գրպանումս։ «Միգուցե արդեն բավակա՞ն է»,– ասում եմ։ Նա արագ հայացք նետեց ինձ վրա և ամեն ինչ հասկացավ։ Շրջվեց դեպի մատուցողն ու ասաց. «Շամպայն բերեք», իսկ ինձ նայելով ավելացրեց՝ «Ինքս կվճարեմ»։
Սարսափելին այն է, որ ես ոչինչ չպատասխանեցի։ Չասացի, որ կատակ եմ արել, որ կարող է պատվիրել, ինչ ցանկանում է։ Չեմ հիշում, թե ինչպես ավարտվեց երեկոն, բայց մենք այլևս երբեք չհանդիպեցինք, փոխարենը մինչև կյանքիս վերջը կհիշեմ նրա այդ հայացքը։
Ես խոստովանում եմ, որ խնայեցի փողս, այո՛, հենց այդպես։
Այդ երեկոյից հետո ես սկսեցի իմ միջից հանել ժլատությունը։ Պայքարում էի դրա դեմ այնպես, կարծես դա վատ հիվանդություն լիներ։ Ես գիտեմ, որ դա հենց այնպես չէր առաջացել, դրա պատճառը աղքատ մանկությունս էր։ Սակայն դա չէր արդարացնում ինձ, քանի որ գիտեի մարդկանց, ովքեր ապրել էին իմ նման, բայց ժլատ չէին։
Տղամարդու ժլատությունն ամենավատ արատն է։ Ժլատությունը անվստահության և թուլության նշան է։ Կարծում եմ՝ հասկանում եք, որ խոսքը ոչ թե նրա մասին է, որ տղամարդը շատ կամ քիչ փող ունի, այլ այն մասին, որ նա այն չի ուզում ծախսել։ Ընդհանրապես։
Տղամարդու շատ թերություններ կարելի է ներել, միայն թե ոչ ժլատությունը։ Տղամարդը երբեք չպետք է խնայի փողը կնոջ, երեխաների և ընկերների վրա։ Ժլատ տղամարդը անլիարժեք տղամարդն է։
Մի ծանոթ ունեի, որն աղջկա հետ ռեստորան էր գնացել։ Նա անհավանական երջանիկ էր, պատվիրել էր կերակրացանկի գրեթե կեսը։ Ընկերս ասել էր, որ աղջիկը կարող է պատվիրել, ինչ ցանկանում է։ Հաշիվը փակել նա, իհարկե, չէր կարող, սակայն աղջկան ոչինչ չէր ասել։ Մոտեցել էր մատուցողին, բացատրել իրավիճակը և առաջարկել ձեռքի ժամացույցը որպես գրավ։ Ընկերս խոստացել էր, որ հաջորդ օրը կբերի մնացած գումարը։ Պարտք էր վերցրել և վճարել։ Աղջիկն այդպես էլ ոչինչ չէր իմացել։ Եվ դա իրոք տղամարդկային քայլ էր։