Մահացած կինը արթնացել է սեփական հուղարկավորության ժամանակ. Շոկային կադրեր հենց դեպքի վայրից
Պարագվայի հարավում գտնվող Կորոնել Օվյեդո քաղաքում մահացած ճանաչված 46-ամյա կինն արթնացել է հուղարկավորությանը նախապատրաստելու ժամանակ: Այս մասին հայտնում է պարագվայական ABC Color պարբերականը:
Ապրիլի 11-ին պացիենտին՝ Գլեդիս Ռոդրիգես դե Դուարտեին, ում մոտ ախոտորոշված էր ձվարանների քաղցկեղ, արյան բարձր ճնշմամբ տեղափոխել են մասնավոր կլինիկա: Տեղական ժամանակով 9:30-ին նրան զննել է բժիշկ Էրիբերտո Վերան: Գրեթե 2 ժամ հետո բժիշկն արձանագրել է Դուարտեի մահը եւ այդ մասին տեղեկացրել է նրա ամուսնուն՝ Մաքսիմինոյին եւ դստերը՝ Սանդրային:
Բժիշկը նաեւ Դուարտեի մահվան մասին հավաստագիր է պատրաստել՝ մահվան պատճառ նշելով քաղցկեղը: Այնուհետեւ կնոջը դրել են դիակների համար նախատեսված պարկի մեջ եւ ազգականների համաձայնությամբ ուղարկել թաղման բյուրո:
Սակայն բյուրոյի տերը «հանգուցյալին» զննելիս հանկարծ նկատել է, որ նա շարժվում է: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց եւ թողել հսկողության տակ:
Սանդրան Էրիբերտո Վերային մեղադրել է պացիենտի նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ:
«Նա նրան մահացած էր ճանաչել եւ անգամ չէր փորձել վերակենդանացնել,- ասել է տուժածի դուստրը: - Մենք կլինիկային վստահել ենք, ուստի եւ մորս այնտեղ էինք տարել: Բայց նրանք նրան անջատել էին սարքերից եւ միանգամից թաղման բյուրո ուղարկել»:
Այս գործով ներկայումս հետաքննություն է կատարվում: