Сегодня: 29 Март 2024г., 00:00

Վաղը Հայաստանը կունենա կորոնավիրուսի դեմ 2 տեսակի պատվաստանյութ․ բժշկի կարծիքով՝ պատվաստվողները նախապատվությունը տալու են ռուսական Sputnik V-ին

Լրատվամիջոցների գլխագրերը գուժում են AstraZeneca պատվաստանյութի մահաբեր հետևանքների մասին, իսկ Հայաստանը ներկրում է պատվաստանյութի 24 հազար դեղաչափ։

Նախօրեին Եվրամիության դեղերի գործակալության խոսնակը նշեց, որ AstraZenca պատվաստանյութով պատվաստվելու և գլխուղեղի երակների թրոմբոզի միջև կապ կա։ ԱՀԿ-ն ևս հաստատեց AstraZeneca-ի կապը թրոմբերի առաջացման հետ։

Եթե AstraZeneca պատվաստանյութն ունի նման հետևանք, ինչու՞ է Հայաստանը ձեռք բերում այս պատվաստանյութը։ Բանն այն է, որ Հայաստանը պատվաստանյութի հարցում ընտրության լայն հնարավորություն չուներ։ Մեր երկիրը 2020 թ․ սեպտեմբերին միացել էր Covax facility նախաձեռնությանը՝ վճարելով 890 մլն դրամ։ Նախաձեռնության շրջանակում Հայաստանին առաջարկվել է ձեռք բերել անգլո-շվեդական AstraZeneca և ամերիկա-գերմանական արտադրության Pfizer պատվաստանյութերը։ Հայաստանն ընտրել է AstraZenca-ն․ առաջարկվածների մեջ այն ամենամատչելին էր, հեշտ պահվող, բայց 76 տոկոս էֆեկտիվությամբ, ինչը զիջում է մյուս պատվաստանյութերին։ 

«Covax» նախաձեռնությունը չի համագործակցում ռուսական Sputnik V պատվաստանյութն արտադրող ընկերության հետ, ուստի այս նախաձեռնության անդամներին, այդ թվում` Հայաստանին չի առաջարկվել այն։ Վերջինս, սակայն, էֆեկտիվությամբ ավելի բարձր է՝ 94 տոկոս, և մատչելի է՝ մեկ դեղաչափի արժեքը 10 դոլար։ 

Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ շուտով Հայաստանը կունենա նաև «Sputnik V» պատվաստանյութ․ ավարտվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունները, հիմա պայմանագրերի դրույթների հստակեցման փուլն է։ 

Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավար, բժիշկ–վիրաբույժ Սամվել Սողոմոնյանը Tert.am–ի հետ զրույցում նշեց՝ կարծում է, որ պատվաստվողները նախապատվությունը տալու են Sputnik V-ին։

«Կարծում եմ մեր ազգաբնակչությունն իրավունք ունի ունենալու այլընտրանքային վակցինա, աշխարհի բոլոր զարգացած երկրներում մեկ վակցինայի կիրառում չէ, ազգաբնակչությունն ունի ընտրության հնարավորություն»,-ասաց նա։ 

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք–Նուբարյանն էլ  նշում է, որ Հայաստանի հարևան երկրներն արդեն սկսել պատվաստման գործընթացը, Կառավարությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկեր Հայաստանում պատվաստումներ սկսելու համար և մի գուցե պետք էր նախևառաջ դիմել ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությանը․

«Այս հարցը պետք է լուծվի հրատապ և անվտանգ ձևով, դա կլինի Sputnik V կամ որևէ այլ պատվաստանյութ, որևէ խնդիր չկա։ Մենք պետք է ասենք՝ հարգելի Կառավարություն, հրատապ միջոցներ ձեռնարկեք զանգվածային պատվաստումներ սկսելու համար»։

AstraZeneca և Sputnik V պատվաստանյութերն իրենց կառուցվածքով միմյանց նման են, սակայն AstraZeneca–ն ի սկզբանե ուներ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից միայն արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Սամվել Սողոմոնյանը նշում է, որ արդեն իսկ մտահոգիչ է, որ միայն այս պատվաստանյութի շուրջ են խոսակցությունները․ «Արձանագրումներ անելը դեռ շատ վաղ է, որովհետև բավարար ուսումնասիրություններ արված չեն, դրա մասին է խոսվում այն, որ ԱՀԿ–ն AstraZeneca պատվաստանյութը գրանցել է միայն արտակարգ իրավիճակներում պատվաստման համար: Ներկայում խորհուրդ են տալիս այս պատվաստանյութով պատվաստվել միայն 60-70–ից ավելի տարիքի քաղաքացիներին։ Ամբողջ աշխարհում միայն AstraZeneca–ի շուրջ են պտտվում այս խոսակցությունները, ակնհայտ է, որ եթե անընդհատ խոսվում է այդ փաստի մասին, ուրեմն այստեղ խնդիր կա»։ 

Բժիշկ Սողոմոնյանը խորհուրդ է տալիս համատարած պատվաստման ժամանակ հնարավորության դեպքում ընտրել Sputnik V-ն, իսկ եթե չկա դրա հնարավորությունը, ապա խորհուրդ է տալիս AstraZeneca պատվաստվեն  65 և ավելի տարիքի անձինք։ Քանի որ թրոմբոզն առավել հաճախ հանդիպում է երիտասարդների մոտ։

Пашинян отправляет группы в Тавушскую область Шаг назад от подачи заявки на вступление в ЕС? Следующая цель администрации — российская военная база Кого обвиняет Андраник Кочарян? Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак Карапетян Для эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак Карапетян Наир Тикнизян: Не надо искать виноватых Деревянная панель, ставшая знаменитой благодаря «Титанику», продана на аукционе более чем $700 000 Пашинян все еще задумывается о новой Конституции Из Москвы предупредили о последствиях Сострадание и осознание личной ответственности к Родине и судьбе нашей страны создают основу для создания партии։ Аршак Карапетян Опросами хотят создать антироссийский фон Зависимость от ЕАЭС растет: слово и дело администрации отличаются Власти Армении стимулирует эмиграцию «Просто платить налоги недостаточно»: основными составляющими деятельности ЗММК являются экологический, социальный и управленческий подходы: «Паст» Говорю, потому что знаю: обращение Аршака Карапетяна Пашинян готовит общество к новым уступкам и запугивает войной Администрация провалила безопасность страны Россия затянет все пояса: что ждет Армению? Пашиняновская власть вступила в опасную игру։ Аршак Карапетян Какова цель «кулуарных» встреч лидеров движения «Единство»? Очередной шаг против ОДКБ Чтобы выполнить требования Азербайджана, Пашинян начнет репрессии в Армении Демонстрационный акт запугивания оппозиции со стороны Пашиняна Правительство Пашиняна не понимает последствий своих шагов: Аршак Карапетян Теракт в Москве будет иметь геополитические последствия «Перебор»։ зачем Никол Пашинян отправляется в Москву? «Паст» Пашинян уничтожает историю, культуру и делает это запрограммированно: Аршак Карапетян Очередной заговор: Пашинян не исключает отказа от жалоб против Азербайджана Антироссийская комбинация Пашиняна и дилемма оппозиции