Լիլիթ Հովհաննիսյանը 6 ամսվա դադարից հետո լուսանկար է հրապարակել մայրիկի հետ և հուզիչ գրառում արել
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը ավելի քան 6 ամսվա դադարից հետո հրապարակում է արել Ինստագրամի իր էջում։
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ նա հրապարակել է իր և մայրիկի լուսանկարն ու մակագրել.
«Եվ իրոք... լավ մաման էն մարդն է, ով տեսնելով 4 կոնֆետ 5 հոգու համար, միշտ կպնդի, թե երբեք էլ կոնֆետ չի սիրել... Շնորհավորում եմ իմ մամայի նման բոլոր «քաղցր չսիրող» մայրերին»։
Նման հրապարակում անել երգչուհուն ստիպել է թերևս իր անցած ճանապարհը։ Հայաստանի ամենապահանջված երգչուհիներից մեկը դարձած Լիլիթը հարուստ ընտանիքից չի եղել։