Ն. Փաշինյան. «Կրթության և գիտության ոլորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն»
Կառավարությունը գիտական ոլորտի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցները (13 մլրդ 104 մլն 247 հազ. դրամ) կավելացնի 2 մլրդ 784 մլն 565 հազ. դրամով։ Որոշումն ընդունվեց Կառավարության ապրիլի 8-ի նիստում:
Ավելացվող միջոցներն ուղղվելու են թեմատիկ գիտական հետազոտություններին, ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին (լաբորատորիաներ, արդիականացված սարքավորումներ և այլն)։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ շատ կարևոր է հավաստիանալ, որ ներդրումը համակարգի կողմից կարող է «մարսվել», և որ այն կլինի նպատակային և իրոք կծառայի գիտության զարգացմանը:
«Կրթության և գիտության ոլորտը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ նոյեմբերից նախնական հաշվարկներով մոտ 1500 ուսուցիչ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանա:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ «գաղափարից մինչև առևտրայնացում» ցիկլը շարունակելու են զարգացնել, ավելացնելու են նաև գիտության ֆինանսավորումը, գիտության կոմիտեն գիտության նկատմամբ գրավչությանն ուղղված բազային աշխատավարձի վերանայման նախագիծ է մշակում, որով 2022-2025 թթ. էականորեն փոփոխվելու են բազային աշխատավարձի դրույքները:
«Խոսքը բոլոր մակարդակներում աշխատավարձի վերանայման մասին է՝ ասպիրանտից սկսած մինչև ինստիտուտի ղեկավար»,- ասաց փոխվարչապետը:
Ենթակառուցվածքի արդիականացման ծրագրերին կհատկացվի 1 մլրդ 31 մլն դրամ, որն ուղղվելու է ավելի բարձր արդյունավետություն ունեցող գիտական կազմակերպությունների համար գիտական ժամանակակից և կարևորագույն նշանակություն ունեցող սարքավորումների ձեռքբերմանը, ինչպես նաև՝ այդ սարքավորումների վրա հետազոտական աշխատանք իրականացնող անձնակազմի վերապատրաստմանը:
«Այս միջոցով կկարողանանք ապահովել փորձարարական գիտությունների բնագավառի հետազոտությունների լիարժեք հենքը, և սա կբերի հետազոտությունների որակի բարձրացմանն ու հնարավորություն կստեղծի որակյալ կիրառական հետազոտություններ իրականացնելուն, ինչը կարևոր է նաև տնտեսության զարգացման համար»,- տեղեկացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Գիտության ոլորտի ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման նպատակով 2021 թվականին անհրաժեշտ է կազմակերպել համատեղ օգտագործման գիտական սարքավորումների ամենամյա մրցույթ, որի իրականացումը հնարավորություն կընձեռի արդիականացնելու, որոշ դեպքերում նաև՝ ստեղծելու գիտության ոլորտի նոր գիտանորարարական ենթակառուցվածքներ, բարձրացնելու գիտական սարքավորումների օգտագործման արդյունավետությունը: Այս ուղղությամբ ծախսերը կլինեն 114 մլն 400 հազ դրամի չափով:
Ըստ ԿԳՄՍ փոխնախարարի՝ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի սարքավորումների վերազինման ծրագրին ուղղված միջոցները, որը հատկացվելու է սուպեր համակարգչի տեղափոխման և տեղադրման աշխատանքների համար, ինչպես նաև՝ համակարգը նոր սարքավորումներով համալրելու, եղած սարքավորումները սպասարկելու նպատակով: Այս համակարգիչը կարևոր է մեծածավալ տվյալների վերլուծության համար, և մեծապես կօգնի գիտական հետազոտությունների իրականացման որակի բարձրացմանը:
Լրացուցիչ ֆինանսական միջոցները նպատակաուղղված են լինելու գիտության ոլորտում այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնց արդյունքում հնարավոր կլինի մեծացնել երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում, բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը և հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ գիտության նկատմամբ:
Փոխնախարարի խոսքով՝ գիտաշխատողների շրջանում շուրջ 40 տոկոսը ունի 60 և ավելի տարիք, և սերնդափոխության հարցն առաջնահերթ խնդիր ունի: Խումբը պետք է ունենա արտերկրի հեղինակավոր գիտնական հանդիսացող խորհրդատու, իրականացնի հավակնոտ թեմայով հետազոտական ծրագիր և տպագրի որակյալ գիտական աշխատանքներ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում:
Առաջատար գիտաշխատողներին աջակցության մրցութային ծրագիր կլինի, նախատեսվում է շուրջ 50 դրամաշնորհ մինչև 5 տարի ժամկետով, մինչև 7 հոգանոց խումբ ձևավորելու հնարավորություն կտրվի:
Երկակի հետազոտությունների մրցութային ծրագրերի քանակը կավելանա շուրջ 10-ով, որոնք ուղղված են լինելու Հանրապետության անվտանգության և պաշտպանունականության մակարդակի բարձրացմանը: Դրամաշնորհները կտրամադրվեն ռազմական ուղղվածության հետազոտական թեմաների համար:
Կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված մրցութային ծրագրերի քանակը կրկին կավելանա շուրջ 10-ով, որը հնարավորություն կտա գիտական խմբերին զբաղվել տնտեսության կարիքներից բխող կիրառական հետազոտություններով, ինչպես նաև մրցույթի շահառուների շարքում ընդգրկել նաև ոչ պետական գիտական կազմակերպություններին, ինչը կնպաստի գիտության ֆինանսավորման մեջ արտաբյուջ