Հրաժարվում ենք ԱՀ կողմից լեյտենանտ Կիրակոսյանին տրված «Մարտական ծառայություն» մեդալից. հերոսի մայր
Լեյտենանտ Գևորգ Կիրակոսյանի՝ Կոմանդորի մայր Մարիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լեյտենանտ Գևորգ Դավթի Կիրակոսյան՝ Կոմանդոր։ ՀՀ֊ ում այս անունն արդեն շատերին է հայտնի։ Ազգս գնահատում է իր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։
Այսօր ձեզ ուզում եմ հայտնել մեր ընտանիքի որոշումը. հրաժարվում ենք ԱՀ կողմից լեյտենանտ Կիրակոսյանին տրված «Մարտական ծառայություն» մեդալից։ Նախ այդ մեդալն ըստ արժանվույն չի գնահատում Կոմանդորիս սխրանքը, ինչը փաստում են իր զինվորները, հետո այն տրվում է մի պետության կողմից, որի քաղաքացին չի հանդիսանում իմ որդին։Հուսով եմ՝ մի օր ՀՀ կառավարությունը կամ ՀՀ ՊՆ֊ն կգնահատեն իրենց քաղաքացուն, ով պայքարում էր հանուն ԱՀ ճանաչման, ՀՀ խաղաղության ու ՀՀ դարպասների ամրության համար։ Պատի՛վ ունեմ»։