Պետք է հայերից ներողություն խնդրենք և մեր երկրի ուսերից խղճի բեռը թոթափենք. թուրք դերասաններ
Թուրք արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության» (TÜSİAD) ղեկավար խորհրդի անդամ, նախկին դեսպան Վոլքան Վուրալի` 1915թ. տեղահանված հայերի թոռներին իրենց հողերը վերադառնալու և նրանց քաղաքացիություն շնորհելու կոչին, որի մասին ավելի վաղ տեղեկացրել էինք, դրական արձագանքեր են եղել:
Նշենք, որ Վոլքան Վուրալը նաև նշել էր, որ պետք է ներողություն խնդրել հայերից:
Ըստ թուրքական «Հաբեր 10» լրատվական կայքի` նրա այդ կոչին դրական են արձագանքել թուրք արվեստագետները: Ստորև ներկայացնում ենք արվեստի ոլորտում հայտնի թուրք մտավորականներից մի քանիսի տեսակետները.
Էզել Աքթայ (դերասան)
- Անկասկած պետք է ներողություն խնդրել: Քաղաքական գործիչները սովորաբար այս հարցում տարակարծիք են, սակայն խիղճը և բարոյականությունը դա են պահանջում: Գնացածներին հետ կանչենք: Ժամանակն է եկել, որ մեր երկրի ուսերից խղճի բեռը թոթափենք: Ու դրանից հետո շատ ավելի լավ երկիր դառնալու ճանապարհ կբռնենք: