ՌԴ 5 քաղաքացու են ձերբակալել. Թուրքիայի ՊՆ
Թուրք-սիրիական սահմանին Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել։ Տեղեկությունը
հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ ռուսաստանցիները ձերբակալվել են այն պահին, երբ փորձել են ապօրինի մուտք
գործել Թուրքիա։
«Թուրք-սիրիական սահմանին ձերբակալել են 6 մարդ, որոնցից 5-ը՝ Ռուսաստանի
քաղաքացիներ են: Նրանցից մեկը կին է, որը նախկինում հետախզվում էր «Իսլամական
պետությանն» անդամակցելու համար», — նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ: