Ադրբեջանի հանձնած 106 մարմիններից 10-ի մոտ փաստաթղթեր կան. տեսանյութ
Ադրբեջանական կողմի հանձնած 106 մարմինների մի մասն արդեն ուղարկվել են Հայաստան, մի մասն էլ որոշակի գործողություններից հետ կուղարկեն: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արսեն Ղուկասյանը:
«Բոլորն անճանաչելի են: 10-ի մարմնի մոտ փաստաթուղթ կա, այդպես նրանց կարող են ճանաչել»,-ասաց նա:
Ղուկասյանը նաև հայտնեց, որ կա մարդ, ով պետք է գնա Արցախ, հակառակորդի մարմինների տեղն ասի, որ նրանք էլ իրենցը հանեն տանեն. «Որպեսզի իրենց տվածի դիմաց մերոնք էլ տան»: