ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկել Անժելա Էլիբեգովային
Փաստաբան Դավիթ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ԱԱԾ ծառայողները բերման են ենթարկել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային։
«Գտնվում եմ ԱԱԾ շենքում։ Իր աշխատավայրից ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Արդեն 40 րոպեից ավելին ԱԱԾ աշխատակիցները ինձ թույլ չեն տալիս մուտք գործել շենք և հանդիպել վստահորդիս հետ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, որով կոպիտ կերպով խախտվում է վստահորդիս պաշտպանության իրավունքը»,֊գրել է փաստաբանը։