Сегодня: 27 Апрель 2024г., 00:00

Վարդենիսի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին «Զիտա»-ին ու «Գիտա»-ին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 12-ին ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Խաչաղբյուր գյուղի բնակիչ,  45-ամյա Հ. Բ.-ն  և հայտնել, որ  փետրվարի 10-ի ժամը 19:00-ից մինչև փետրվարի 11-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իրենց գյուղի 2-րդ փողոցում գտնվող իր տան անասնագոմի երդիկը բացելու միջոցով մուտք են գործել ներս և այնտեղից գողացել 2 գլուխ ոչխար: 

 Նշված վայր են մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Այվազյանի  գլխավորությամբ:   

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ավագ հետաքննիչ  Գասպարյանը, ում կողմից էլ հարուցվել է նշված քրեական գործը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործությունը բացահայտելու նպատակով  ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության  պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Մկրտչյանի կողմից ստեղծվել է օպերատիվ խումբ՝ Վարդենիսի  ոստիկանապետի գլխավորությամբ: 

Կարճ ժամանկ անց մարզի ոստիկանները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Վարդենիսի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Վ. Պետրոսյանին, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքն է Հ. Բ.-ի ոչխարները գողացել, ապա հայտնել, թե գողանալուց հետո որտեղ է պահել: 

  Գ. Շամշյանի  տեղեկություններով՝  հարուցված քրեական գործը  ոստիկանության Վարդենիսի բաժնից փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Հ. Բ.-ն ասոՒմ էր.

 «Հալալա, Վարդենիսի ոստիկանները տաք հետքերով   գտան «Զիտա»-իս ու «Գիտա»-իս,  թե չէ մեկ էլ տեսար, գողը խաշլամա աներ»: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Администрация решила подавить протесты насилием Что обсуждалось на заседании «Гражданского договора»? Из США разозлились на Пашиняна Немецкая Бундеслига: Стартует 31-й тур Джо Манганьелло рассказал о своей прабабушке, пережившей Геноцид армян Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режима Азербайджан наглеет, Пашинян маневрирует Турция продолжает политику отрицания благодаря поведению Пашиняна Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» «Арсенал» одержал крупнейшую победу над «Челси» в истории Мир о геноциде армян 1915 года в Османской империи: высказывания известных личностей к 109-ой годовщине трагедии Пашиняну не верят даже на Западе В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Президент Турции терроризирует, а Пашинян подавляется Режим перешел к репрессиям и насилию в Тавуше Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян Пашинян портит отношения с Ираном ЧЕ: Результаты армянских шахматисток в четвертом туре Новые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Администрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспоры Азербайджан улучшает отношения с Россией за счет Армении Жители Тавуша недовольны встречей с вице-премьером Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении «Арарат» одержал волевую победу Бургерный гид Еревана: в поисках идеального вкуса Запад отправит экспертов в Армению