Զանգվածային հրաձգություն զենքի խանութի մերձակայքում Լուիզիանայում. զոհվել է 3 մարդ, կան վիրավորներ
Զինված անձինք կազմակերպել են զանգվածային հրաձգություն ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ, ներառյալ՝ կասկածյալներից մեկը, երկու մարդ վիրավորվել է, հաղորդում է Fox News-ը:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ՝ տեղական ժամանակով՝ ցերեկը, Լուիս Արմսթրոնգ Նյու Օրլեան միջազգային օդանավակայանի մերձակայքում՝ զենքի խանութի հարեւանությամբ:
«Դեպքի վայր ժամանակ իրավապահները հայտնաբերել են հրազենային վիրավորում ստացած մի քանի մարդու: Երեք մարդ է զոհվել տեղում, եւս երեքը՝ հոսպիտալացվել են: Հոսպիտալացված երկու տուժածների վիճակը նորմալ է գնահատվում»,-նշված է շերիֆի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Ենթադրվում է, որ կասկածյալը կրակել է երկու քաղաքացու ուղղությամբ խանութի ներսում, այնուհետեւ կրակ է բացել դրսում մի քանի այլ քաղաքացիների ուղղությամբ: Կասկածյալը դեպքի վայրում զոհվածներից մեկն է: