36-ամյա մայրը խեղդամահ է արել երկու երեխաներին
36-ամյա մոսկվացին խեղդամահ է արել իր երեք տարեկան որդուն և 11-ամյա դստերը և փորձել է վնասել իրեն: Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի հյուսիս-արևելքում՝ «Յասնի պրոեզդում» գտնվող տանը: Դեպքի վայրից կինը պարանոցի կտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բնակարանում հայտնաբերվել են 2017 և 2009 թվականներին ծնված քրոջ և եղբոր մարմինները: Քննիչները պարզում են հանցագործության դրդապատճառները: