Сегодня: 29 Март 2024г., 00:00

«Ինչ իմանայի, որ մեկ տարի առաջ վերջին անգամ է ինձ շնորհավորում». Տաթև Սարգսյանի 29-ամյակը, հուզմունքն ու մեծ կորուստը

Դերասանուհի Տաթև Սարգսյանը փետրվարի 22-ին դարձավ 29 տարեկան։ Տաթևն ամեն տարի հատուկ երեկույթ էր կազմակերպում տարեդարձի առթիվ։ Այս տարի առաջին անգամ զերծ է մնացել խնջույքից, քանի որ նախորդ տարի կորցրել է հայրիկին։ Օրվա մանրամասների և կյանքի այս փուլի մասին դերասանուհին պատմել է Tert.am Life-ին, ինչպես նաև տրամադրել է նոր ֆոտոշարքը։

«Հորս կորստից հետո շատ բաներ այլևս առաջվանը չեն, ծննդյանս տարեդարձը նշելով կամ չնշելով ցավս չեմ ավելացնում կամ պակասեցնում, ուղղակի անկարևոր էր. աչքիդ չի գալիս այն, ինչին ժամանակ առաջ ժամանակ էիր նվիրում։ Ինձ պետք էր միայն գնալ իր մոտ, դա էլ արեցի, թեթևացա։ Ինչ իմանայի, որ մեկ տարի առաջ վերջին անգամ է ինձ շնորհավորում և խնդրում երջանիկ լինել։ Ես երբեք չեմ համակերպվի կորստին, նշես ծնունդ, թե չնշես, շամպայնի բաժակը ձեռքիդ, թե տանը մենակ, միևնույն է, կիսատ ես, օր էր անցավ, գնաց»,-ասաց Տաթևը։

Մինչև հոր կորուստը դերասանուհին, խոսելով 28-ամյակի սկզբի մասին, այն բնորոշել էր որպես հիասթափություն։ Անցնող տարին նրա համար բարդ է եղել։

«28-ս այքան մեծ հեղեղ էր, միայն ես գիտեմ` քանի անգամ եմ քանդվել և կրկին վերականգնվել, և առհասարակ այնքան բաներ տեսա, զգացի, մաշկիս տակով անցկացրեցի... առաջ կխոսեի, կպատմեի, հիմա ուղղակի լռում եմ... ես կրկին համոզվեցի ՝ուժս չափել չեմ կարող, չգիտեմ՝ ի՞նչ քաշ ունի, բայց ինձ միշտ վերև է բարձրացնում ու հիմա անհնար է ինձ ցավեցնել։ Ամենամեծ ցավն արդեն ունեմ, էլ ո՞վ իր «կենցաղային» մտքերով և քայլերով կարող է ինձ անակնկալի բերել, չգիտեմ»,- անկեղծացավ նա։

Տաթևը պատմեց, որ օրն անցկացրել է տանը`
ընտանիքի հետ ընթրելով, որոշել է այդքանով եզրափակվել, սակայն ընկերուհին թույլ չի տվել. «Նա ինձ հրավիրեց սրճարան, երկուսով անցկացրեցինք երեկոն։ Նախորդ օրը, երբ 28-ս էի ճանապարհում մի լավ հուզվել էի, աշխարհի բոլոր տխուր երգերից հետո, ինչպես կանոնավոր ընկերուհի, զանգահարեցի նրան՝ սկսելով նրանից, թե որքան ուրախ եմ, որ նա կա, բնականաբար, միասին մի լավ լացեցինք։ Եթե դու չունես մեկին, ում հետ լիարժեք թափանցիկ ես, ում հետ կարող ես արտասվել (ինչը, ըստ իս, աշխարհի ամենադժվար բանն է, քանզի հոգու լեզուն է), ապա չգիտեմ ՝ ի՞նչ կարելի է ասել նման մարդու մասին՝ այդպիսիք վտանգավոր են:)»։


Դերասանուհին մոտենում է 30-ին։ Տարեցտարի ավելացող թվերին նա փիլիսոփայորեն է մոտենում։ «Չեմ ասի, որ վախենում եմ, չեմ էլ ասի, որ չեմ մտածում թվերի մասին, բայց հակված եմ այն մտքին, որ դրանք ուղղակի «տեխնիկական հարցեր են», ուրիշ ոչինչ։ Թվեր են պարզապես, գուցե ինչ-որ տեղ 29-ը հավասարազոր է 341 տարվան, գլուխ չեմ հանում, էս աշխարհից, օրեր են էլի, ապրենք»։


Ըստ Տաթևի` կյանքի ամենամեծ ձեռքբերումն է հասկանալ, որ քեզ տրված կյանքը, լույս աշխարհ գալդ պարգև է. «Դու նույնիսկ չգիտես, թե ինչի համար ես դրան արժանացել, դու պարզապես կաս, պետք է շնորհակալ լինել ամեն օրվան, ամեն օրդ նվեր է, բայց մենք ամեն օր սպասում ենք հատուկ բաների։ Անկեղծ լինեմ՝ այդ թվում նաև ես, այնինչ կյանքը վաղուց սկսվել է»։

Այս շրջանում Տաթևը կենտրոնացել է իր բիզնեսի վրա, որի հետ էլ կապված է նրա ամենամեծ երազանքը։

«Ամենամեծ երազանքս է դարձել, որպեսզի հորս անունով, ի պատիվ նրան նոր գաղափարս` բիզնեսի տեսքով ունենա վերելք։ Այդ գաղափարին, ինչպես հորս հաղթանդամ կերպարին, համապատասխանում է միայն հաջողությունն ու վերելքը։ Երկու ամիս աշխատելով` լսում եմ միայն դրական արձագանքներ, դժվար է մենակ աշխատել, բայց ոչ մի դժվարության դեմ չեմ նահանջի, ապագայում պիտի ընդլայնեմ բիզնեսս։ Թող կատարվեն բոլոր երազանքները, որոնք խորը պատճառներ ունեն»,- եզրափակեց նա։

Целью Пашиняна являются власти Арцаха Алиеву нужна новая война: обращение российской прессы Михаил Шуфутинский: Армения для меня всегда ассоциируется с радостью Wine Story: Как правильно подобрать вино к Пасхе Очевидно, что после 5 апреля в Армении будет создана новая политическая реальность։ Аршак Карапетян Пашинян отправляет группы в Тавушскую область Шаг назад от подачи заявки на вступление в ЕС? Следующая цель администрации — российская военная база Кого обвиняет Андраник Кочарян? Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак Карапетян Для эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак Карапетян Наир Тикнизян: Не надо искать виноватых Деревянная панель, ставшая знаменитой благодаря «Титанику», продана на аукционе более чем $700 000 Пашинян все еще задумывается о новой Конституции Из Москвы предупредили о последствиях Сострадание и осознание личной ответственности к Родине и судьбе нашей страны создают основу для создания партии։ Аршак Карапетян Опросами хотят создать антироссийский фон Зависимость от ЕАЭС растет: слово и дело администрации отличаются Власти Армении стимулирует эмиграцию «Просто платить налоги недостаточно»: основными составляющими деятельности ЗММК являются экологический, социальный и управленческий подходы: «Паст» Говорю, потому что знаю: обращение Аршака Карапетяна Пашинян готовит общество к новым уступкам и запугивает войной Администрация провалила безопасность страны Россия затянет все пояса: что ждет Армению? Пашиняновская власть вступила в опасную игру։ Аршак Карапетян Какова цель «кулуарных» встреч лидеров движения «Единство»? Очередной шаг против ОДКБ Чтобы выполнить требования Азербайджана, Пашинян начнет репрессии в Армении Демонстрационный акт запугивания оппозиции со стороны Пашиняна Правительство Пашиняна не понимает последствий своих шагов: Аршак Карапетян