Сегодня: 11 Октябрь 2024г., 00:00

Ավարտվել է ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից այլ անձանց հետ չարաշահումներ կատարելու դեպքերով հարուցված բազմադրվագ քրգործի նախաքննությունը. որպես մեղադրյալ է ներգրավվել 22 անձ

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով իրականացված համակողմանի քննության արդյունքում ձեռք է բերվել փոխկապակցված, հավաստի և բավարար ապացույցների համակցություն, որով հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Դ-ն 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի հունվարն ընկած ժամանակահատվածում դրսևորել է հակաիրավական վարքագիծ, որի շրջանակում կատարել է 12 դրվագ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ:

Մասնավորապես.

Հ.Դ-ն մի շարք քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր, այդ թվում՝ խոշոր և առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 8 միլիոն ՀՀ դրամ կաշառքներ, չարաշահել է իշխանությունը և պաշտոնեական դիրքը՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող, ինչպես նաև զորահավաքի շրջանակներում զորակոչվող անձանց առաջնագիծ չտանելու, իրենց նախընտրած զորամասում ծառայության անցնելու, ծառայության վայրն ինքնակամ թողնելուն նպաստելու, ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակցին նախընտրած վայրում աշխատանքի տեղափոխելու և այլնի համար, որպիսի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառել զինվորական ստորաբաժանումների առջև դրված խնդիրների կատարման բնականոն ընթացքին, խախտվել է ստորաբաժանումների մարտական հաշվարկը, խաթարվել է ռազմական դրության ժամանակ զորահավաքի կազմակերպման և զորահավաքային զինծառայողների համալրման բնականոն գործընթացը:

Զուգահեռաբար նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների անհրաժեշտ համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության՝ կոչումով գնդապետ պաշտոնյան, 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իր ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով գտնվելով Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, գաղտնի եղանակով հափշտակել է ռազմական դրության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ 3.680.000 ՀՀ դրամ արժողությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցներով որպես մեղադրյալ են ներգրավվել ընդհանուր թվով 22 անձ, որոնցից 13-ի մասով քրեական գործը անջատվել է առանձին վարույթում և 2021 թվականի նոյեմբերի 12-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար, իսկ մնացած դրվագներով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

В «Модерне» назвали ненормальным большое количество театральных премьер Кровавая казнь за парковку: сосед расстрелял супругов с собакой в Мытищах Число жертв урагана "Милтон" во Флориде достигло 14 человек Путин заявил о готовности России обсуждать новый миропорядок Адская свекла в духовке в фольге: осторожно, очень остро США могут смягчить позицию по блокировке российских активов Важно: Аршак Карапетян призывает к консолидации Пашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст» Алаудинов заявил о гибели штурмовика "Ахмата" Теннисист Рафаэль Надаль завершил карьеру Песков заявил, что Москва не получала сигналов о готовности Киева к прекращению огня Москва первой применила новые штрафы для водителей. За что наказывают? Российские школьники начали изучать песни SHAMAN Ураган "Милтон" добрался до суши в американском штате Флорида Жителей поселка Родниковый в Адыгее эвакуируют из-за пожара после атаки БПЛА Облачная погода без осадков ожидается в Москве 10 октября Диснейленд во Флориде временно закроется из-за урагана "Милтон" СФ одобрил закон о лишении прав на 1,5 года за скрытые госномера Иранские парламентарии призвали разрешить создание ядерного оружия Синоптик спрогнозировала по-весеннему теплые выходные в Москве Более 30 человек погибли за сутки в Ливане в результате ударов Израиля Движение транспорта будет перекрыто на нескольких набережных Москвы 12 октября Готовим цимес — еврейский десерт из моркови и сухофруктов Metaratings: Россия сыграет с Пакистаном 11 октября Пенсии до 70 тысяч: как вырастут выплаты по возрасту и пособия в 2025 году Россиян предупредили, чем грозит потеря банковской карты ПВО сбила почти 50 украинских дронов за ночь над Россией Дон Пиппо открыл выставку в Москве։ «Паст» Две церемонии в «Двине», связанные с представителями элиты, проживающей в России: «Паст» ДТП с легковым авто и грузовиком произошло на 103-м км МКАД