Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Զանգվածային թունավորումներ․ ո՞վ է մեղավորը՝ ընկերությունը, թե՞ մատակարարը

Երևանում այս ամիս սննդային թունավորման արդեն 4-րդ դեպքն է գրանցվել: «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» հասարակական սննդի կենտրոններից թունավորված քաղաքացիների, աշխատակիցների մոտ և բուրգերի համար նախատեսված տավարի հում՝ կիսաֆաբրիկատ մսում, հայտնաբերվել է աղիքային վարակիչ հիվանդության հարուցիչ՝ սալմոնելլա։ Իսկ «Տաշիր» պիցցայի թունավորման դեպքում վարակ է հայտնաբերվել նաև աղցաններում օգտագործված հազարի թերթիկներում։ 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանն ասաց՝ պետական մարմինները բիզնես շահը գերադասում են սպառողի առողջությունից, հետևաբար որոշ ժամանակ անց անդառնալի հետևանքները տեսանելի են լինում․ «Տևական ժամանակ է լսում ենք՝ վերահսկողությունը պետք է իրականացնել այնպես, որ բիզնեսին շատ խոչընդոտներ չլինեն։ Այսինքն՝ պետությունը պետական աջակցության ձև է դարձրել թույլ վերահսկողությունը, այնինչ դրանով ոչ աջակցում է, ոչ՝ վերահսկում։ Պետական համապատասխան օղակներում համագործակցություն չկա, արդյունքում, մեկը մյուսից տեղյակ չէ, թունավորման դեպքերն էլ շարունակվում են: Խորը համակարգային խնդիր ունենք․ սպասում են խնդիրը լինի, որ պատկան կառույցները հայտնվեն այդտեղ, այնինչ նրանք պետք է հայտնվեն մինչ այդ, որպեսզի խնդիր չառաջանա»,- նշեց Պիպոյանը։ 

Ըստ նրա՝ մեկ դեպք գրանցվելու դեպքում կարող էինք համարել, որ պատահական է եղել, բայց ամսվա ընթացքում մի քանի տեղ ի հայտ եկած խնդիրները վկայում են այն մասին, որ ինչ-որ բան այն չէ․ «Սննդային գործոնով պայմանավորված մի քանի դեպքից հետո էլ կառավարության նիստերի օրակարգ նմանատիպ առանցքային հարցերը չեն գալիս։ Սա պետության մոտեցումն է սննդի անվտանգությանը, ավելին՝ դրանից ներքև գտնվող օղակներն ասում են՝ դուք չեք պահանջում, մենք էլ չենք աշխատում։ Մինչև հիմա լիարժեք բացահայտումներ չկան, ասում են՝ կարող է լինել սրանից, նրանից։ Սակայն, կարևոր է հասկանալ՝ որտե՞ղ է համաճարակաբանական այն կետը, որից շղթայաբար առաջացել է խնդիրը»,- ասաց նա՝ նշելով, որ երկարաժամկետ աշխատանք պետք է իրականացնել, ինչը չի արվում։ 

Պիպոյանը չբացառեց կասկածը, որ թունավորման դեպքերն առաջացել են նույն մատակարարից․ «Ընդհանրական խնդիր կա․ թունավորման դեպքերը հաջորդում են իրար։ Չի բացառվում, որ կա կոնկրետ մեկ խոշոր աղբյուր և դրանից սնուցվող մանր աղբյուրներ։ Շատ կարևոր է շղթայի ամբողջական ուսումնասիրությունն ու վերլուծությունը։ Մենք մինչև այսօր չենք լսել մատակարարի անուն, որը տվյալ սննդի կետերին միս է տվել։ Ինչքանո՞վ ենք վստահ լաբորատոր հետազոտության ճշգրտության վրա։ Մեր պետությունն ունի 3 լաբորատորիա, որոնք տալիս են 4 իրարամերժ պատասխաններ»,- հավելեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար։ 

Մեզ հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշեց՝ թունավորումները եղել են հավի մսից, հազարից, ինչպես նաև այլ պատճառներով․«2 դեպքով չունենք լաբորատոր հետազոտության վերջնական պատասխանները և հստակ չեմ կարող ասել, որ թունավորումներն իրար հետ կապ ունեն։ Կարող եմ ասել՝ 2 դեպքով կապ չունեն։ Չեմ բացառում, որ մյուս դեպքերով կարող են կապ ունենալ, բայց քանի որ չունենք պատասխանները, սխալ է դրա մասին խոսել»։

Նա նշեց՝ իրենք ևս քննարկում են տարբերակը, որ խնդիրը կարող է առաջացած լինել մատակարարից․ «Օրինակ՝ «Տաշիր պիցցայի» դեպքում մատակարարի խնդիրն էր, ոչ թե ընկերության։ Մատակարարները մի քանիսն էին, բայց քանի որ հիմնական պատճառը հազարն էր, դժվար է գտնել մատակարարին։ Գուցե ինչ-որ գյուղացի վատ պայմաններում աճեցրած լինի, խնդիր առաջացնի։ Ինչ վերաբերում է հավի մսին, ապա լաբորատորիաները հարուցիչներ չեն գտել, բացառությամբ եփած հավի, իսկ դա այն հարուցիչն է, որը եփելու դեպքում վերանում է, այսինքն հակառակը պետք է լիներ»,- նշեց Ավետիսյանը՝ ավելացնելով, որ խնդրի մասին ավելի մանրամասն հնարավոր կլինի խոսել ուսումնասիրության արդյունքներն ունենալուց հետո։ 

Սոնա Հարությունյան