Сегодня: 29 Сентябрь 2024г., 00:00

Ինչի՞ հետ է կապված դոլարի հանդեպ դրամի փոխարժեքի կտրուկ անկումը, իսկ հետո վերականգնումը. Փորձագետի կարծիք

Դոլարի հանդեպ դրամի փոխարժեքի տատանումը կարող է կապված լինել այն բանի հետ, որ մարդիկ ռուբլով եկել են Հայաստան, դրանով դոլար գնել, ինչը հանգեցրել է դրամի հանդեպ դոլարի փոխարժեքի աճի, իսկ հետո նորից սկսեցին դոլար բաց թողնել, եւ դոլարի փոխարժեքը վերադարձավ նախկին դիրքին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը։ Այլ օբյեկտիվ գործոններ դրա համար չկան։

«Այսինքն՝ դոլարի հանդեպ դրամի փոխարժեքի տատանումը վերջին օրերին կարող էր լինել սպեկուլյացիների հետեւանք։ Բայց լուրջ պատճառներ չեմ տեսնում։ Գուցե կրճատվել է տրանսֆերտը, բայց Հայաստան եկող մարդիկ իրենց հետ արժույթ են բերում եւ փոխհատուցում այդ նվազումը։ Չկան այնպիսի գործոններ, որոնք կարող էին խախտել հավասարակշռությունն արժույթի շուկայում։ Ներկա պահին չկան տատանման կրկնման օբյեկտիվ պատճառներ։ Հիմնական խնդիրը կապված է ռուսական ռուբլու հետ, քանի որ հայկական արտահանումը խիստ կախված է ռուսական շուկայից. Ուկրաինա արտահանվող ապրանքների ծավալը գնահատվում է մոտ 100 մլն դոլար, իսկ Ռուսաստան՝ 850 մլն դոլար։ Ուստի, ռուբլու արժեզրկումը հարված է հասցնում։ Բայց ժամանակ է պետք, որպեսզի գնահատվի վնասը՝ հաշվի առնելով այն, որ ռուսական արժույթը աստիճանաբար վերականգնվում է։ Ռուսաստանում հայկական ապրանքների պահանջարկը չի կրճատվի՝ նկատի ունենալով այն խնդիրները, որոնք ծագում են ռուսաստանցի արտադրողների համար, եւ մթերքների շուկան կշարունակի աշխատել նախկին ռեժիմով, ի տարբերություն այլ ուղղությունների, որտեղ դժվարություններ կլինեն։ Մեզ համար  կարեւոր նշանակություն ունեն մթերքի շուկաները եւ վերամշակող արդյունաբերության ոլորտները, իսկ խնդիրները թաքնված են ռուբլու արժեզրկման հետ կապված դժվարություններում։ Այդ մասով արտահանողներին պետք է աջակցություն ցուցաբերվի հարկային արտոնությունների եւ բանկերի վարկավորման միջոցով։ Այդ միջոցները կարեւոր են, որպեսզի գնումների գործընթացը չընդհատվի»։

Նշենք, որ երեք շաբաթվա ընթացքում դոլարի հանդեպ դրամի փոխարժեքը սկզբում ընկել էր մոտ 8 տոկոսով, իսկ հետո կտրուկ վերականգնվել։ Ուկրաինայում փետրվարի 24-ին՝ Ռուսաստանի ռազմական գործողության օրվանից դոլարի փոխարժեքը 479,78-ից բարձրացավ 518,28 դրամի, իսկ մարտի 14-ից սկսեց սրընթաց ընկնել՝ մարտի 17-ին հասնելով 490,49 դրամի։ 

Премьера водного шоу "Морская симфония" прошла в "Москвариуме" Нидерланды сняли с вооружения истребители F-16 и перешли на F-35 Захарова заявила, что РФ предъявила ряду стран досудебные претензии по "Северным потокам" Рецепт для похудения: овощное жаркое. Едим — и килограммы уходят Международная федерация лыжного спорта и сноуборда продлила отстранение россиян «Никол Пашинян и его соратники из «Гражданского договора» сами попросят, чтобы правоохранительные органы арестовали их и заключили под стражу»: «Паст» 18-летняя велогонщица Фуррер скончалась после падения на чемпионате мира Шесть человек пострадали в ДТП с микроавтобусом в Свердловской области Погода в РФ 30 сентября — 6 октября: тепло резко сменится холодами и снегом В деле Тимура Иванова появились подробности В России могут заблокировать Discord: что об этом известно, есть ли аналоги Спасатель ответил, могла ли семья под Красноярском отравиться водой Пашинян сообщил о готовности к изменениям в конституции Армении ради мира Москвичам пообещали дождливые выходные Настоящий огонь — острый перец с хреном на зиму без стерилизации Экс-нападающий «Спартака» высказался о влиянии политики на спорт Раскрыт зловещий план Зеленского: новости СВО на утро 27 сентября Какие приметы есть на сегодня, 27 сентября: что можно и нельзя делать Google ограничил создание аккаунтов в РФ: что произошло, как спасти данные Сын убитой в Балаково женщины высказался о причастности отца к преступлению Властная пропагандистская машина в потрясении: Аршак Карапетян снова стал мишенью Ответственность за сдачу земель возложили на военных։ Карапетян Указ Путина с обновленной ядерной доктриной выпустят по готовности Сентябрь в Москве станет самым теплым с 1879 года Россиянам объяснили, как получить налоговый вычет за отдых детей в лагере Киев сотрясла новая серия взрывов Переменная облачность без осадков ожидается в Москве 25 сентября Стали известны три признака зараженного вирусами приложения на телефоне США продолжает превращать Армению в центр столкновения крупных геополитических игроков. В Забайкалье город с населением 12 тыс. человек остался без электричества