Сегодня: 11 Октябрь 2024г., 00:00

Խոշոր ավտովթար Երևանում. «Եռաբլուրի» մուտքի դիմաց բախվել են BMW X5-ը, Mercedes-ն ու Mitsubishi-ն. կան վիրավորներ

Հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:   Ժամը 19:00-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց բախվել են BMW X5, Mercedes և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները:

  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

   Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:   Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոտիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գխավորությամբ:  

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:  

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

Նշված հատվածում  պարեկներ Վարդան Մարտիրոսյանը, Մկրտիչ Ազիզյանը, Վահան Գյուլամիրյանն ու Վահրամ Հակոբյանը ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվում է: 

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Важно: Аршак Карапетян призывает к консолидации Пашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст» Алаудинов заявил о гибели штурмовика "Ахмата" Теннисист Рафаэль Надаль завершил карьеру Песков заявил, что Москва не получала сигналов о готовности Киева к прекращению огня Москва первой применила новые штрафы для водителей. За что наказывают? Российские школьники начали изучать песни SHAMAN Ураган "Милтон" добрался до суши в американском штате Флорида Жителей поселка Родниковый в Адыгее эвакуируют из-за пожара после атаки БПЛА Облачная погода без осадков ожидается в Москве 10 октября Диснейленд во Флориде временно закроется из-за урагана "Милтон" СФ одобрил закон о лишении прав на 1,5 года за скрытые госномера Иранские парламентарии призвали разрешить создание ядерного оружия Синоптик спрогнозировала по-весеннему теплые выходные в Москве Более 30 человек погибли за сутки в Ливане в результате ударов Израиля Движение транспорта будет перекрыто на нескольких набережных Москвы 12 октября Готовим цимес — еврейский десерт из моркови и сухофруктов Metaratings: Россия сыграет с Пакистаном 11 октября Пенсии до 70 тысяч: как вырастут выплаты по возрасту и пособия в 2025 году Россиян предупредили, чем грозит потеря банковской карты ПВО сбила почти 50 украинских дронов за ночь над Россией Дон Пиппо открыл выставку в Москве։ «Паст» Две церемонии в «Двине», связанные с представителями элиты, проживающей в России: «Паст» ДТП с легковым авто и грузовиком произошло на 103-м км МКАД Землетрясение магнитудой 5,8 произошло у берегов Новой Зеландии Зеленский пообещал усовершенствовать "план победы" и сделать его публичным Россиянам рассказали, как правильно мыть сухофрукты Более 50 человек пострадали в ДТП со школьным автобусом в Северной Ирландии – СМИ «Факт»: Решение Трибунала национальной гордости – лакмусовая бумага Отопление включили почти в 40% жилых домов в Москве