Сегодня: 12 Октябрь 2024г., 00:00

Շուռնուխ չհասած, ճանապարհից ձախ ռուս սահմանապահ էր, դիմացի մայթին՝ ադրբեջանցի սահմանապահը. Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Մի քանի օր առաջ, երբ Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով փակվել էր, Կապան հասա Տաթևի այլընտրանքային ճանապարհով։

Այս ճանապարհով ժամանակին մի քանի անգամ երթևեկել էի ու չնայած գռունտային ճանապարհին, միշտ հաճույքով եմ անցնում՝ բնության առումով հաճելի ճանապարհ է։

Պատերազմից հետո մեր առաջին քայլը պետք է լիներ այդ ճանապարհի արագ հիմնանորոգումը, սակայն աշխատանքները բավականին ուշ սկսվեց։

Ինչևէ, այսօր Կապանից Գորիս վերադարձա արդեն հիմնական ճանապարհով՝ Շուռնուխով, Որոտանով։

Առաջին հայացքից, երթևեկության կազմակերպման առումով փոքր փոփոխություններ են եղել՝ ճանապարհի երկու հատվածում մի քանի արգելապատնեշ է դրվել և այդ հատվածում էականորեն պետք է նվազեցնել արագությունը։

Շուռնուխ չհասած, ճանապարհից ձախ ռուս սահմանապահ էր, դիմացի մայթին՝ մի փոքր խորք, մեզ հայացքով ուղեկցում էր ադրբեջանցի սահմանապահը։ Մի փոքր հեռու, հերթապահություն էր իրականացնում հայ սահմանապահը։

Երկրորդ «ճգնաժամային կետում»՝ Որոտանից դեպի Գորիս, նույն ձևով մայրուղու վրա մի քանի արգելապատնեշներ են։

Իրավիճակն այստեղ տարբերվում էր նրանով, որ ճանապարհի մերձակա հատվածում 2 ադրբեջանցի զինծառայողներ էին, որոնք բավականին ուշադիր հետևում էին երթևեկությանը։

Այս հատվածում ևս ծառայություն էին կրում ռուս սահմանապահները։

Այս հատվածը գտնվում է դեկտեմբերից հետո ճանապարհի կողքին տեղակայված ադրբեջանական ուղեկալի կողքին, որտեղ նաև ժամանակակից տեսադիտարկման համակարգեր են տեղադրված։

Կարծում եմ, որ Ադրբեջանն այդ երկու հատվածներում տեխնիկական վերազինում է անելու և անկախ այն հանգամանքից, որ մեքենաները չեն կանգնեցվում, չեն ստուգվում, տեխնիկական համակարգերի ներդրումն ադրբեջանցիներին թույլ է տալու մեծացնել իր վերահսկողությունը Գորիս-Կապան ճանապարհին և հատուկ սարքերի միջոցով նույնականացնել այդտեղով անցնող մեքենաների ուղևորներին։

Ի դեպ, այդ ձևով Ադրբեջանը որոշակի վերահսկողական գործառույթներ իրացնում է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Շուշի քաղաքին մերձակա 2 հատվածներում։

Մի խոսքով, Ադրբեջանը ճանապարհը փակելով միանգամից մի քանի խնդիր լուծեց՝ ռազմականից դիվանագիտական, իսկ Հայաստանի իշխանությունները հայ հանրությանը ժպիտներով, հումորներով համոզում են, որ ժամանակավոր խնդիր էր, արդեն լուծեցինք, իսկ կյանքը շարունակվում է։

Ո՛չ, կյանքը նույն կերպ չի շարունակվում, մեր շուրջ ստեղծված անվտանգության միջավայրը գնալով առավել մռայլ տեսք է ստանում, եղած ճեղքերն ավելանում և խորանում են, իսկ իշխանությունների ողջ ներուժն ուղղված հանրությանը մոլորեցնելու և խաղաղության դարաշրջան խոստանալով»:

В «Модерне» назвали ненормальным большое количество театральных премьер Кровавая казнь за парковку: сосед расстрелял супругов с собакой в Мытищах Число жертв урагана "Милтон" во Флориде достигло 14 человек Путин заявил о готовности России обсуждать новый миропорядок Адская свекла в духовке в фольге: осторожно, очень остро США могут смягчить позицию по блокировке российских активов Важно: Аршак Карапетян призывает к консолидации Пашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст» Алаудинов заявил о гибели штурмовика "Ахмата" Теннисист Рафаэль Надаль завершил карьеру Песков заявил, что Москва не получала сигналов о готовности Киева к прекращению огня Москва первой применила новые штрафы для водителей. За что наказывают? Российские школьники начали изучать песни SHAMAN Ураган "Милтон" добрался до суши в американском штате Флорида Жителей поселка Родниковый в Адыгее эвакуируют из-за пожара после атаки БПЛА Облачная погода без осадков ожидается в Москве 10 октября Диснейленд во Флориде временно закроется из-за урагана "Милтон" СФ одобрил закон о лишении прав на 1,5 года за скрытые госномера Иранские парламентарии призвали разрешить создание ядерного оружия Синоптик спрогнозировала по-весеннему теплые выходные в Москве Более 30 человек погибли за сутки в Ливане в результате ударов Израиля Движение транспорта будет перекрыто на нескольких набережных Москвы 12 октября Готовим цимес — еврейский десерт из моркови и сухофруктов Metaratings: Россия сыграет с Пакистаном 11 октября Пенсии до 70 тысяч: как вырастут выплаты по возрасту и пособия в 2025 году Россиян предупредили, чем грозит потеря банковской карты ПВО сбила почти 50 украинских дронов за ночь над Россией Дон Пиппо открыл выставку в Москве։ «Паст» Две церемонии в «Двине», связанные с представителями элиты, проживающей в России: «Паст» ДТП с легковым авто и грузовиком произошло на 103-м км МКАД