Сегодня: 10 Октябрь 2024г., 00:00

Ողբերգական դեպք Երևանում. Հնդկաստանի քաղաքացին մոտոցիկլով բախվել է բազալտե եզրաքարին. կա զոհ և վիրավոր

Ապրիլի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում «Դալմա Գարդեն Մոլ»-ից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհահատվածում  MTR  մակնիշի AC 455 համարանիշի երկանիվ  մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին և կողաշրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվ է գործել նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:

Տեղում  ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ռոման Չիլինգարյանը, Մարիամ Կարապետյանն ու  Հայկ Միքայելյանը: Պարեկները սահմանազատել են տարածքը: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորոթյամբ: Փաստի առթիվ Ա. Համզոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, քանի որ  հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ  վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մոտոցիկլը հաշվառված է Երևանում բնակվող Հնդկաստանի քաղաքացի  Գանեշ Կումար Շարմայի անունով: 

Մահացածն ու վիրավորն էլ Հնդկաստանի  Հանրապետության քաղաքացիներ են:  Քննիչի հանձնարարականով մոտոցիկլը տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: 

Диснейленд во Флориде временно закроется из-за урагана "Милтон" СФ одобрил закон о лишении прав на 1,5 года за скрытые госномера Иранские парламентарии призвали разрешить создание ядерного оружия Синоптик спрогнозировала по-весеннему теплые выходные в Москве Более 30 человек погибли за сутки в Ливане в результате ударов Израиля Движение транспорта будет перекрыто на нескольких набережных Москвы 12 октября Готовим цимес — еврейский десерт из моркови и сухофруктов Metaratings: Россия сыграет с Пакистаном 11 октября Пенсии до 70 тысяч: как вырастут выплаты по возрасту и пособия в 2025 году Россиян предупредили, чем грозит потеря банковской карты ПВО сбила почти 50 украинских дронов за ночь над Россией Дон Пиппо открыл выставку в Москве։ «Паст» Две церемонии в «Двине», связанные с представителями элиты, проживающей в России: «Паст» ДТП с легковым авто и грузовиком произошло на 103-м км МКАД Землетрясение магнитудой 5,8 произошло у берегов Новой Зеландии Зеленский пообещал усовершенствовать "план победы" и сделать его публичным Россиянам рассказали, как правильно мыть сухофрукты Более 50 человек пострадали в ДТП со школьным автобусом в Северной Ирландии – СМИ «Факт»: Решение Трибунала национальной гордости – лакмусовая бумага Отопление включили почти в 40% жилых домов в Москве Премьер Словакии предложил ударить дальнобойной ракетой по Брюсселю Молодая теннисистка из России дебютировала в топ-20 рейтинга WTA Россиянин показал правильный отбор футбольного мяча и сломал ногу школьнику Стало известно о взрыве на судне в Санкт-Петербурге Лавров раскрыл подходящий для России формат переговоров по Украине Ребенок пострадал в аварии с участием четырех автомобилей на Варшавском шоссе Умер советский и российский кардиохирург Ренат Акчурин Дожди пройдут в Москве 7 октября На нефтебазе в Феодосии произошел пожар Еще один черный гриф появился в Московском зоопарке