Сегодня: 10 Октябрь 2024г., 00:00

Ոսկեպար տանող գլխավոր մայրուղու երեք հատված հայտնվելու է Ադրբեջանի հսկողության տակ. Այլընտրանքային 12 կմ-անոց ճանապարհ է կառուցվելու

Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող սահմանազատման և սահմանագծման աշխատանքների հետևանքով Տավուշում նոր շրջանցող ճանապարհներ են կառուցվելու։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով, իշխանությունները նախապատրաստվում են Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար տանող, ինչպես նաեւ գյուղի մոտով անցնող Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի մի քանի հատվածին այլընտրանքային ճանապարհներ կառուցել։ Նոր ճանապարհը մի քանի գյուղեր կապելու է Բաղանիսին։

Մ 16 մայրուղին, ըստ Google քարտեզի, մի քանի հատվածից հատում է Ադրբեջանի սահմանը, իսկ քանի որ Հայաստանի իշխանությունները Google քարտեզով են սահման գծում, նախնական որոշում կա կառուցել մոտ 12 կմ-անոց նոր ճանապարհ։

Ըստ քարտեզի՝ մոտ երեք հատվածում մայրուղին հատելու է Ադրբեջանի հետ նոր ենթադրյալ սահմանը։ Դրանցից մեկը Ծաղկավան-Կիրանց ճանապարհն է, որը շրջանցելու համար անտառների միջով նոր ճանապարհ պետք է կառուցվի 5-6 կմ երկարությամբ ։

Կիրանց գյուղից դեպի Ոսկեպար տանող ճանապարհի մի հատվածը ևս հայտնվում է սահմանին, ուստի նպատակ կա նոր ճանապարհով շրջանցել այդ հատվածը։ Ստացվում է, ճանապարհի երկրորդ հատվածը Կիրանց-Ոսկեպարն է, որի երկարությունը, ըստ նախնական տեղեկությունների՝ 3 կմ է լինելու։

Երրորդ ճանապարհն էլ Ոսկեպար-Բաղանիսն է։ Ոսկեպարը շրջանցող նոր ճանապարհ չի լինելու, փոխարենը, վերանորոգվելու է գյուղի միջով անցնող ճանապարհը, որը ժամանակին կառուցվել էր՝ շրջանցելու վտանգավոր գոտիները։ Վերանորոգվող այս ճանապարհը կապելու է գյուղը Բաղանիսի հետ ու լինելու է մոտ 3 կմ։

Չնայած այս պահին հստակ հաստատված նախագիծ ու կառավարության որոշում չկա, սակայն արդեն կապալառու կազմակերպության որոնումների մեջ։

Նախնական քննարկումների համաձայն՝ այլընտրանքային նոր ճանապարհի շինարարությունը սկսվելու է Ծաղկավանից ու անցնելու է Կիրանցով, Ոսկեպարով՝ հասնելու է դեպի Բաղանիս։

Ոսկեպարը կմնա որպես սահմանամերձ գյուղ, որոշակի տարածքային զիջումներով։ Եթե հավատանք քարտեզին, ապա գլխավոր մայրուղու հատվածը, որը անցնում է Ոսկեպարի մոտով, ամբողջովին անցնելու է Ադրբեջանին, նաև հարակից որոշ տարածություն ևս կհայտնվի սահմանից այն կողմ։

Գաղտնիք չէ, որ դեռևս օգոստոսից, Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար համայնքում ռուս զինվորականներն ուղեկալ են տեղադրել ։

Ըստ տեղեկությունների, ճանապարհը, որտեղ կանգնած են խաղաղապահները, համարվելու է հայ-ադրբեջանական սահման։

Նշենք, որ այլընտրանքային ճանապարհների շինարարական աշխատանքները դեռ չեն սկսվել։ Ծաղկավան-Կիրանց, Կիրանց-Ոսկեպար հատվածների նոր ճանապարհները անցնելու են անտառներով, որտեղ մշակումներ է արվելու, անցնելու են ստուգումներ ու միայն վերջնական որոշումից հետո կսկսվեն շինարարությունները։ Շրջանցող ճանապարհը մոտ 11-12 կմ է լինելու, իսկ աշխատանքները հավանաբար սկսվելու են հաջորդ տարվա սկզբից։

Նշենք, որ Տավուշի Ոսկեպար գյուղի մոտով երկու ճանապարհ է անցնում։ Ադրբեջանական մարտական դիտակետերից արձակվող գնդակոծություններից Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհով երթևեկողների անվտանգությունը պաշտպանելու նպատակով ժամանակին կառուցվել է հիմնական ճանապարհը շրջանցող ճանապարհ: Գյուղի կողքով անցնում է նաև Իջևան-Նոյեմբերյան ավտոմոբիլային ճանապարհը, որի Ոսկեպարով անցնող հատվածն այլևս չի շահագործվի։

Ավելի վաղ այլընտրանքային ճանապարհ կառուցելու մասին տեղեկությունների իսկությունը ստուգելու համար «Փաստինֆո»-ն կապ էր հաստատել Ոսկեպարի համայնքապետ Սերոբ Մաղսուդյանի հետ։ Վերջինս նշել էր, որ ճանապարհի կառուցման մասին տեղեկության ինքն էլ լսել է, սակայն աշխատանքներ այս պահին չեն իրականացվում ։ Իսկ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումանն էլ ոչ թե հերքել էր, այլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել էր, որ նման տեղեկություն չունի։

Важно: Аршак Карапетян призывает к консолидации Пашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст» Алаудинов заявил о гибели штурмовика "Ахмата" Теннисист Рафаэль Надаль завершил карьеру Песков заявил, что Москва не получала сигналов о готовности Киева к прекращению огня Москва первой применила новые штрафы для водителей. За что наказывают? Российские школьники начали изучать песни SHAMAN Ураган "Милтон" добрался до суши в американском штате Флорида Жителей поселка Родниковый в Адыгее эвакуируют из-за пожара после атаки БПЛА Облачная погода без осадков ожидается в Москве 10 октября Диснейленд во Флориде временно закроется из-за урагана "Милтон" СФ одобрил закон о лишении прав на 1,5 года за скрытые госномера Иранские парламентарии призвали разрешить создание ядерного оружия Синоптик спрогнозировала по-весеннему теплые выходные в Москве Более 30 человек погибли за сутки в Ливане в результате ударов Израиля Движение транспорта будет перекрыто на нескольких набережных Москвы 12 октября Готовим цимес — еврейский десерт из моркови и сухофруктов Metaratings: Россия сыграет с Пакистаном 11 октября Пенсии до 70 тысяч: как вырастут выплаты по возрасту и пособия в 2025 году Россиян предупредили, чем грозит потеря банковской карты ПВО сбила почти 50 украинских дронов за ночь над Россией Дон Пиппо открыл выставку в Москве։ «Паст» Две церемонии в «Двине», связанные с представителями элиты, проживающей в России: «Паст» ДТП с легковым авто и грузовиком произошло на 103-м км МКАД Землетрясение магнитудой 5,8 произошло у берегов Новой Зеландии Зеленский пообещал усовершенствовать "план победы" и сделать его публичным Россиянам рассказали, как правильно мыть сухофрукты Более 50 человек пострадали в ДТП со школьным автобусом в Северной Ирландии – СМИ «Факт»: Решение Трибунала национальной гордости – лакмусовая бумага Отопление включили почти в 40% жилых домов в Москве