Сегодня: 10 Октябрь 2024г., 00:00

Պատերազմի ընթացքում հրամանատարի տեղակալը սեփական կյանքը փրկելու նպատակով փախել է կրակային դիրքից.զոհվել է 20 զինծառայող

ԱՀ ՊԲ N զորամասի համապատասխան հրամանատարական կազմի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. օգոստոսի 25-ին ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր, Գ.Գ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գ.Գ.-ն, պաշտոնի բերումով լինելով նույն դիվիզիոնի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, դրսևորել է իշխանության անգործություն: 2020թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում Վարանդայի/Ֆիզուլի/ շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում հակառակորդի զինված խմբի կողմից կրակային դիրքի ձախակողմյան հատվածում տեղակայված նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի անձնակազմի ուղղությամբ գրոհ ձեռնարկելուց և տարբեր զինատեսակներից կրակոցներ արձակելուց անմիջապես հետո ենթակա անձնակազմին օգնության հասնելու, ինքնապաշտպանությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերջիններիս տարհանումը կազմակերպելու, ստորաբաժանման անընդմեջ ղեկավարումը կազմակերպելու և ապահովելու, ենթականերին իրավիճակից բխող խնդիրներ առաջադրելու փոխարեն ԳԱԶ 33081 մակնիշի ավտոմեքենայով՝ առանց հետամուտ լինելու  անգամ տվյալ մեքենայի անձնակազմի նստեցումը կազմակերպելուն, փախուստի է դիմել կրակային դիրքից: Այդ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ. առանց պատշաճ ղեկավարման մնացած 1-ին մարտկոցի անձնակազմը թեև փորձել է հնարավոր միջոցներով և եղանակներով պաշտպանվել, սակայն հրամանատարական ղեկավարման բացակայության պայմաններում դա չի հաջողվել: Եվ համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության հետևանքով զոհվել է նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի թվով 20 զինծառայող:

Զորամասի Դ-20 ՀԴն  շտաբի պետ, մայոր Գ.Գ.-ին վերաբերելի մասն անջատվել է ընդհանուր գործից առանձին վարույթում, այդ մասով հայտարարվել է նախաքննության ավարտ:

Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը Գ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝  ըստ էության քննության համար:

Քրեական գործի մնացած մասով նախաքննությունը շարունակվում է: ՀՀ զինվորական դատախազության պատշաճ դատավարական հսկողության և հատուկ հետևողականության պայմաններում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ 2020թ. պատերազմին առնչվող նշված դրվագով՝ նշված տեղամասում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զինծառայողների համար ողբերգական հետևանքների առաջացման բոլոր հանգամանքները պարզելու և դրա համար պատասխանատու բոլոր անձանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար:

Важно: Аршак Карапетян призывает к консолидации Пашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст» Алаудинов заявил о гибели штурмовика "Ахмата" Теннисист Рафаэль Надаль завершил карьеру Песков заявил, что Москва не получала сигналов о готовности Киева к прекращению огня Москва первой применила новые штрафы для водителей. За что наказывают? Российские школьники начали изучать песни SHAMAN Ураган "Милтон" добрался до суши в американском штате Флорида Жителей поселка Родниковый в Адыгее эвакуируют из-за пожара после атаки БПЛА Облачная погода без осадков ожидается в Москве 10 октября Диснейленд во Флориде временно закроется из-за урагана "Милтон" СФ одобрил закон о лишении прав на 1,5 года за скрытые госномера Иранские парламентарии призвали разрешить создание ядерного оружия Синоптик спрогнозировала по-весеннему теплые выходные в Москве Более 30 человек погибли за сутки в Ливане в результате ударов Израиля Движение транспорта будет перекрыто на нескольких набережных Москвы 12 октября Готовим цимес — еврейский десерт из моркови и сухофруктов Metaratings: Россия сыграет с Пакистаном 11 октября Пенсии до 70 тысяч: как вырастут выплаты по возрасту и пособия в 2025 году Россиян предупредили, чем грозит потеря банковской карты ПВО сбила почти 50 украинских дронов за ночь над Россией Дон Пиппо открыл выставку в Москве։ «Паст» Две церемонии в «Двине», связанные с представителями элиты, проживающей в России: «Паст» ДТП с легковым авто и грузовиком произошло на 103-м км МКАД Землетрясение магнитудой 5,8 произошло у берегов Новой Зеландии Зеленский пообещал усовершенствовать "план победы" и сделать его публичным Россиянам рассказали, как правильно мыть сухофрукты Более 50 человек пострадали в ДТП со школьным автобусом в Северной Ирландии – СМИ «Факт»: Решение Трибунала национальной гордости – лакмусовая бумага Отопление включили почти в 40% жилых домов в Москве