Сегодня: 10 Октябрь 2024г., 00:00

Պետությունն աջակցում է բնական ճանապարհով երեխա ունենալ չկարողացող կանանց․ ովքեր ու ինչ պայմաններով են կարողանում օգտվել

Հայաստանում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով երեխա ունենալու գործընթացն ավելի հասանելի է դարձվում այն կանանց համար, որոնց բնական ճանապարհով չի հաջողվում դա։

Կառավարությունը 2021 թվականի մայիսի 13-ի նիստում հավանություն էր տվել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Փոփոխությունները նախաձեռնվել են՝ հաշվի առնելով մեր երկրում վերջին 3 տասնամյակների ընթացքում արձանագրված ծնելիության եւ ժողովրդագրական ցուցանիշների վատթարացումը: Ըստ այդմ՝ մայրանալու գործընթացն ավելի հասանելի է դարձվել նաեւ այն կանանց համար, որոնք ամուսնացած չեն եւ չունեն զուգընկեր, սակայն ցանկանում են մայրանալ:

Առողջապահության նախարարության «Մոր եւ մանկան առողջության պահպանման» վարչության պետ Նունե Փաշայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ, ճիշտ է, գործընթացն ավելի է հեշտացել, սակայն հիմնականում արտոնությունները տրվում են զինծառայողների ու նրանց հավասարեցված անձանց ընտանիքներին, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին, հաշմանդամության կարգավիճակ ունեցողներին, սահմանամերձ բնակավայրերում ապրող անձանց: Գրանցված է 184 բնակավայր։

Անվճար ծրագրից կարող են օգտվել նաեւ ընտանեկան նպաստ ստացող անձինք, ընդ որում՝ սահմանային միավորի շեմն իջեցվել է՝ նախկին 30 միավորի փոխարեն այն 28 է։

Փաշայանը նշեց, որ վերոնշյալ բոլոր խմբերի համար որոշակի պայմաններ կան․ ծրագրից օգտվելու համար գործում է անզավակ լինելու պայմանը, ամուսնությունը Քաղաքացիական ամուսնության ակտում գրանցված լինելը, եւ կնոջ տարիքը պետք է լինի 20-ից մինչեւ 35 տարեկանը ներառյալ։ Սակայն 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին այդ կետերից որեւէ մեկը չի վերաբերում։

Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետը նկատեց՝ ծրագրի շրջանակներում վերարտադրողկան բժշկության բուժական գործընթացն ու բեղմնավորումը բավական երկար են տեւում, պահանջում է մոտավորապես 1․5 տարի ժամանակ։ 2021 թվականի տվյալներով՝ արդեն կա 214 հղիություն և 76 երեխայի ծնունդ, որից 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները՝ 26 հղիություն, 3 երեխայի ծնունդ։

«Զոհվածների ընտանիքների ծրագիրն ուշ ենք սկսել՝ 2021 թվականի փետրվարի 25-ին, այսինքն՝ մենք շատ կարճ ժամանակահատված ունենք՝ արդյունքների մասին խոսելու համար։ Հուսով եմ, որ 2022 թվականին մեր արդյունքները շատ ավելին կլինեն։ Այս մայրերը նույնչափ հերոս են, որքան իրենց զավակները: Նրանք որոշել են վերաիմաստավորել իրենց կյանքը եւ նոր կյանք պարգեւել»,- ասաց Փաշայանը:

Մասնագետը նաեւ նշեց՝ ծրագրի շահառուների այս խումբը յուրահատուկ մոտեցում է պահանջում թե՛ բուժական, թե՛ հոգեբանական առումով: Իսկ ինչ վերաբերում է միայնակ կամ չամուսնացած կանանց, Փաշայանը նկատեց՝ չնայած Կառավարության օրենքի նախագիծը տարածվում է բոլորի վրա, սակայն իրենց մոտ կան միայն անվճար օգտվողների տվյալները։ Ուստի մասնագետը դժվարացավ ասել, թե քանի միայնակ կամ չամուսնաց կին է դիմել կամ օգտվել ծրագրից։

Եզրափակելով խոսքը՝ Փաշայանը հայտնեց՝ ընդհանուր առմամբ ցուցանիշն ավելացել է։ Ավելացվել է նաեւ ամբողջ ծրագրի ֆինանսավորումը։ 2020-ին ֆինանսավորումը եղել է 300 միլիոն դրամ, 2021-ին՝ 500 միլիոն։ 2020 թվականին սպասարկել են 604 շահառուի, իսկ 2021 թվականին նրանց թիվը 917 է եղել։

Пашинян пытается продать «антироссийскую политику» Западу подороже: «Паст» Алаудинов заявил о гибели штурмовика "Ахмата" Теннисист Рафаэль Надаль завершил карьеру Песков заявил, что Москва не получала сигналов о готовности Киева к прекращению огня Москва первой применила новые штрафы для водителей. За что наказывают? Российские школьники начали изучать песни SHAMAN Ураган "Милтон" добрался до суши в американском штате Флорида Жителей поселка Родниковый в Адыгее эвакуируют из-за пожара после атаки БПЛА Облачная погода без осадков ожидается в Москве 10 октября Диснейленд во Флориде временно закроется из-за урагана "Милтон" СФ одобрил закон о лишении прав на 1,5 года за скрытые госномера Иранские парламентарии призвали разрешить создание ядерного оружия Синоптик спрогнозировала по-весеннему теплые выходные в Москве Более 30 человек погибли за сутки в Ливане в результате ударов Израиля Движение транспорта будет перекрыто на нескольких набережных Москвы 12 октября Готовим цимес — еврейский десерт из моркови и сухофруктов Metaratings: Россия сыграет с Пакистаном 11 октября Пенсии до 70 тысяч: как вырастут выплаты по возрасту и пособия в 2025 году Россиян предупредили, чем грозит потеря банковской карты ПВО сбила почти 50 украинских дронов за ночь над Россией Дон Пиппо открыл выставку в Москве։ «Паст» Две церемонии в «Двине», связанные с представителями элиты, проживающей в России: «Паст» ДТП с легковым авто и грузовиком произошло на 103-м км МКАД Землетрясение магнитудой 5,8 произошло у берегов Новой Зеландии Зеленский пообещал усовершенствовать "план победы" и сделать его публичным Россиянам рассказали, как правильно мыть сухофрукты Более 50 человек пострадали в ДТП со школьным автобусом в Северной Ирландии – СМИ «Факт»: Решение Трибунала национальной гордости – лакмусовая бумага Отопление включили почти в 40% жилых домов в Москве Премьер Словакии предложил ударить дальнобойной ракетой по Брюсселю