Главная Лента Видео Поделиться
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня Что произошло за ночь 8 июля. Главное Один человек погиб в результате атаки беспилотников в Саратовской области Пентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Три слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняЧто произошло за ночь 8 июля. ГлавноеОдин человек погиб в результате атаки беспилотников в Саратовской областиПентагон отчитался о новой волне ударов по Ирану «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Врач назвала причины обострения варикоза летом Воссоздал вкус детства из СССР, и этот ситро уделывает любой магазинный лимонад Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремТри слоя шоколада и ягод: этот торт я пеку только по особым поводам Работодателям перечислили нюансы найма людей с инвалидностью Швейцария впервые за 72 года попала в 1/4 финала чемпионата мира по футболу Колокольцев провел встречи с главами МВД трех стран в Нью-ЙоркеЛавров сделал заявление о предстоящей встрече Трампа и Зеленского в Анкаре Сдала педофилу из Сети: дочь выросла и написала заявление на маму Перестала готовить пироги — делаю запеченные сливы с сырной начинкой. Вкуснее торта, проще шарлотки Скончался известный фотограф и друг Новосибирского ипподрома Игнатович При взрывах в центре Дамаска пострадали не менее 18 человек

Ռուսաստանը գաղտնի փաստաթղթեր է հրապարակում

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հրապարակել է Ուկրաինայի Ազգային գվարդիային պատկանող գաղտնի փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ Կիեւն այս տարվա մարտ ամսին նախատեսում էր ռազմական հարձակում իրականացնել Դոնբասի վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Կոնաշենկովը նշել է, որ թեեւ այս տարվա փետրվարից արեւմտյան ԶԼՄ-ները, տիրաժավորելով կիեւյան վարչախմբի հայտարարությունները, հայտարարում էին, թե չունեն մտադրություն ռազմական ճանապարհով լուծելու Դոնբասի խնդիրը, եւ միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով այն կարող է լուծվել, սակայն ռուսական կողմի տրամադրության տակ անցած գաղտնի ռազմական փաստաթղթերը բոլորովին այլ բանի մասին են վկայում եւ ապացուցում են, որ այդ հայտարարությունները եղել են սուտ ու կեղծ։

Մասնավորապես, ռուսական կողմը հրապարակել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բալանի 2022 թ․ հունվարի 22 թվակիր հրամանը, որտեղ մանրամասն ներկայացված է հարձակողական գործողություններում ներգրավվելիք զորախմբերից մեկը։

Կոնաշենկովը նշել է, որ դեռ ամբողջապես պարզ չէ, թե այդ իրականացվելիք գործողությունում ինչ մասնակցություն էին ունենալու ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն, սակայն շեշտել է, որ արեւմտյան խորհրդականներն ու ինստրուկտորները ուկրաինական որոշ ստորաբաժանումներ մարզել են ըստ ՆԱՏՕ-ի ստանդարտների։

Սակայն պետք է նկատենք, որ Ռուսաստանը նույնպես բազմիցս արել է հայտարարություններ, որոնք իրականությունից տարբերվել են, մասնավորապես՝ ամենաբարձրաստիճան անձանց, այդ թվում՝ Պուտինի անունից հնչել են հավաստիացումներ, թե Ուկրաինա ռազմական ներխուժում չի լինելու։ Բացի այդ, հարկ է հիշել, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարեւոր սեգմենտը քարոզչական պատերազմն է, որը կողմերը մղում են կատաղի մեթոդներով, եւ այս փաստաթղթերն ու վերը նշված հայտարարությունը կարող են այդ քարոզչական պատերազմի մասը հանդիսանալ, այսինքն՝ իրականության հետ որեւէ աղերս չունենալ։ Բանն այն, որ այս ընթացքում ոչ միայն բազմաթիվ կեղծ լուրեր են շրջանառության մեջ դրվել երկու կողմից էլ, այլեւ անգամ տեսանյութերի, փաստական ապացույցների խեղաթյուրում է կիրառվել՝ որպես քարոզչական զենք։ Եվ ամենակարեւորը՝ նույնիսկ փորձել են գերիներից կորզված խոստովանական ցուցմունքներ նկարահանել, ուղերձներ հրապարակել, երկու հասարակություններին տեղեկատվություն հասցնող տարբեր ԶԼՄ-ներ փակել եւ տեղեկատվական դաշտը կառավարել։