Ովքե՞ր են ավելի սթրեսակայուն՝ տղամարդի՞կ, թե՞ կանայք
Սթրեսակայունությունն՝ առանց սթրեսների ենթարկվելու, լարված կամ ոչ ստանդարտ իրավիճակին համարժեքորեն արձագանքելու ունակությունն է:
Թվում է, թե տղամարդիկ ավելի թեթև են տանում սթրեսները, սակայն դա այդպես չէ: Կանայք, ընդհանուր առմամբ, ավելի լավ են ադապտացվում տևական անբարենպաստ ազդեցություններին, և այդ իմաստով նրանք ավելի սթրեսակայուն են, քան տղամարդիկ: Կտրուկ և անսպասելի իրավիճակներում, սակայն, կանայք ավելի թույլ են:
Կա վարկած, որի համաձայն՝ իրադրային տհաճ իրավիճակներում, խնդիրն ինքնուրույն լուծելու փոխարեն, հուսահատվելն ավելի ձեռնտու է կանանց. եթե աղջիկը խնդիրներ ունի և հուսահատված է, մի՞թե նրան ոչ ոք չի օգի:
Կանայք տղամարդկանցից ավելի թեթև են տանում հարաբերությունների լարվածությունն ու խզումը՝ չնայած հաճախ հակառակն է թվում: Լարվածության, հարաբերությունների խզման վտանգի և խզման դեպքում կանայք իրենց ավելի դեմոնստրատիվ են պահում: Նրանք փնթփնթում են, երբ տղամարդիկ լռում են, լաց են լինում, երբ տղամարդիկ ձևացնում են, թե ամեն ինչ նորմալ է: Կանայք տղամարդկանցից ավելի հաճախ են սպառնում ինքնասպանություն գործել և ավելի հաճախ են ցուցադրական ինքնասպանության փորձ կատարում այն դեպքում, երբ ինքնասպանության տոկոսը տղամարդկանց մոտ զգալիորեն ավելի բարձր է:
Այսպիսով, մի շարք ուսումնասիրությունների համաձայն՝ կանայք տղամարդկանցից ավելի սթրեսակայուն են:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը