Մեղրի համայնքի ղեկավարը հրաժարական է տվել (տեսանյութ)
Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հրաժարական է ներկայացրել։ Նա այս մասին հայտարարեց Ավագանու նիստի ժամանակ։ Միիթար Զաքարյանը պատգամավորի թեկնածու է «Հայաստան» դաշինքով։ Ըստ նրա՝ հավանական է, որ իր ուժը կվերցնի Ազգային ժողովի պատգամավորի մանդատները, ուստի որոշեց հրաժարական տալ ավելի վաղ։
«Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Զաքարյանը «Հայաստան» դաշինքում 17-րդ համարն է, այսինքն՝ զբաղեցնում է անցողիկ տեղ։
Մանրամասները՝ տեսանյութում