Сегодня: 06 Май 2024г., 00:00

Օրը խոստանում է հաջող լինել ֆինանսական առումով. հուլիսի 11-ի աստղագուշակ

Խոյ. Այսօր այնքան էլ հեշտ չի լինի հասնել նրան, ինչին դուք ձգտում եք, քանի որ թե’ քողարկված, և թե անթաքույց թշնամիները ձեր դեմ ծուղակ են լարում: Մարդը, ում դուք վաղուց վստահում էիք, անսպասելիորեն կարող է անցնել ձեր անբարյացկամների կողմը: Շատ վտանգավոր կլինի անձնական և գործնական շահերը համատեղելը, դրա հետ մեկտեղ էլ օրը կատեգորիկ չի համապատասխանում ծառայողական սիրավեպ սկսելուն: Եթե չեք ցանկանում հիմար իրավիճակների մեջ հայտնվել, ապա պետք է հրաժարվեք սիրախաղերից ու ամեն տեսակի կոկետություններից: Լավ կլինի մի որևէ հետաքրքիր և հրապուրիչ նոր գործի ձեռնամուխ լինեք:

Ցուլ. Այսօր ձեր արժանիքները աննկատ չեն մնա: Հնարավոր են բավական գայթակղիչ առաջարկներ, այդ թվում և այնպիսիները, որոնք կստանաք ազդեցիկ մարդկանցից: Օրը խոստանում է հաջողություններ աշխատանքում, հավանական է շռայլ վարձատրություն` նախկինում արված ինչ-որ աշխատանքային սխրանքների դիմաց: Բեղմնավոր են ստացվում պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումները, իրավաբանական վեճերը կլուծվեն ձեր օգտին:

Այսօր դուք հակված եք ավելի շուտ առաջնորդվել տրամաբանությամբ և սթափ մտքով, քան` զգացմունքներով և նախազգացմամբ: Մի կողմից` դա լավ արդյունքների է հանգեցնում, մյուս կողմից էլ` խանգարում է ձեզ համար կարևոր մարդկանց հետ հարաբերություններին:

Երկվորյակներ. Օրը խոստանում է հաջող լինել ֆինանսական առումով: Որքան ավելի ջանասիրաբար դուք աշխատեք, այնքան ավելի մեծ կլինեն ձեր եկամուտները: Օրը հարմար է իշխանության մարմինների ներկայացուցիչների, պետական կազմակերպությունների աշխատակիցների հետ շփումների համար: Նշանի առավել գործունյա ներկայացուցիչների մոտ շանս կառաջանա ստանալ ազդեցիկ անձանց հովանավորությունը, նվաճել նրանց հարգանքն ու համակրանքը:

Այսօր ձևավորվող հարաբերություններում կարող է առկա լինել հաշվարկի պահը: Դա այնքան էլ վատ չէ, երբ գործ ունեք բիզնեսի հետ, սակայն անհամատեղելի է անձնական ոլորտի համար:

Խեցգետին. Օրն անցնում է հանգիստ, առանց ցնցումների: Պրոֆեսիոնալ ոլորտում ծագում են աննշան խնդիրներ, որոնք դուք արագ կարգավորում եք: Ճիշտ ժամանակին ընդունած խելամիտ որոշումը կարող է ձեզ օգնել խուսափել բարդություններից, ինչպես նաև ամրապնդել պրոֆեսիոնալ դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու համակրանքը: Համառություն դրսևորեք և շատ շուտով դուք բավական գայթակղիչ և հեռանկարային առաջարկ կստանաք:

Այսօր կարող են լուծվել բազմաթիվ խրթին հարցեր, իսկ մտերիմների հետ տարաձայնություններ չեն ծագի: Ռոմանտիկ հարաբերություններում ողջունվում է նախաձեռնողականությունն ու հնարամտությունը:

Առյուծ. Օրը բավական բարենպաստ է կոմերցիոն գործունեության, գործարքներ կնքելու համար: Կարելի է թանկ կենցաղային տեխնիկա և տրանսպորտային միջոցներ գնել: Եկամուտները կարող են զգալի աճել, չի բացառվում, որ գումար ստանաք նաև անսպասելի աղբյուրից: Ցավոք, ձեր հաջողություններին նախանձող մարդիկ ձեր դեմ կսկսեն ծուղակներ լարել: Զգոն եղեք` միայն այդ կերպ դուք կկարողանաք ձեր անբարյացկամներին ջրի երես հանել:

Ուրախացնում է մտերիմների հետ հարաբերություններում չպարզաբանված բաների, չհասկացվածության բացակայությունը: Ցանկալի է անկեղծ խոսել այն ամենի մասին, ինչը ձեզ անհանգստացնում է: Հնարավոր են անսպասելի հրավերքներ:

Կույս. Օրը ընթանում է բավական անհարթ, դրա հետ մեկտեղ էլ շատ անկայուն է էմոցիոնալ ֆոնը: Այդ իսկ պատճառով էլ ձեր տրամադրությունը կփոփոխվի սովորականից ավելի հաճախ` հոգեկան վերելքի և լավատեսության փուլերը իրենց տեղը զիջելու են լիակատար հուսահատության պահերին: Բարեբախտաբար, ձեր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են աջակցել և գործնական օգնություն ցույց տալ ձեզ:

Հնարավոր են չպլանավորած ուղևորություններ, այդ թվում և` հեռավոր: Չեն բացառվում և հետաքրքիր հանդիպումները, նոր ծանոթությունները: Ցանկալի չէ հեռու գնացող պլաններ կազմելը` շուտով նոր տեղեկություններ կստանաք, որոնք կստիպեն վերանայել դրանք:

Կշեռք. Այսօր դուք կհայտնվեք ուշադրության կենտրոնում և դրանից մեծ հաճույք կստանաք: Օրվա ընթացքում ձեր հասցեին կհնչեն բազմաթիվ հաճոյախոսություններ, ընդ որում` միանգամայն անկեղծ: Շանս կառաջանա կարգավորել հարաբերությունները մարդու հետ, ում հետ վաղուց չէիք կարողանում լեզու գտնել: Մեծ է ռոմանտիկ հրապույր ունենալու հավանականությունը` համակրանքը արագ կվերածվի ավելի լուրջ զգացմունքի:

Ժամանակ գտեք ընտանիքի անդամների հետ շփումների, ազգակցական կապերն ամրապնդելու համար: Օրը հարմար է հյուրեր ընդունելու համար` կարելի է հրավիրել մարդկանց, ում հետ դուք կապված եք գործնական շահերով:

Կարիճ. Այսօր կարող են տարաձայնություններ առաջանալ ձեր ծնողների և ընդհանրապես` ավագ սերնդի ազգականների հետ: Դուք հակված եք պաշտպանել ձեր շահերը բավական կոշտ մեթոդներով, ինչը շատերին դուր չի գա: Շրջապատի մարդկանց մոտ կարող է բացասական ռեակցիա առաջացնել նաև արդեն ծանոք ճանապարհով գնալուն, եղած ավանդույթներին հետևելուն ձեր հակառակվելը: Ընդ որում, ձեր բոլոր փորձարարությունները պսակվում են հաջողությամբ:

Օըը բարենպաստ է ուղևորությունների համար, հատկապես` հյուսիսային ուղղությամբ: Առանձնապես լավ կանցնել ռոմանտիկ ճանապարհորդությունները:

Աղեղնավոր. Օրը դժվար թե աչքի ընկնի բեղմնավորությամբ, փոխարենը կուրախացնի բազմաթիվ հաջող զուգադիպություններով և կպարգևի դրական էմոցիաներ: Այսօր, ինչպես երբեք լավ կանցնեն աշխարհիկ միջոցառումների, զվարճալի վայրեր այցելությունները, դրանցում, ամենայն հավանականությամբ, դուք կունենաք ոչնչի չպարտավորեցնող, սակայն շատ հաճելի ծանոթություններ: Օրը հարմար է բնակավայրը փոխելու, ինչպես նաև վերանորոգում սկսելու համար: Հնարավոր է, որ հեռվում ապրող ձեր ազգականերից որևէ մեկի մասին լուրեր ստանաք: Երեկոն նախընտրելի կլինի անցկացնել ընտանիքի հետ, իսկ տանը, թե դրսում` ինքներդ կորոշեք:

Այծեղջյուր. Օրը շատ հագեցած կլինի, և ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները միանգամից հնարավոր չի լինի ճիշտ գնահատել, քանի որ դրանք չափից ավելի հակասական են: Ի վերջո, այնուամենայնիվ, իրավիճակը կդասավորվի ձեզ համար բարենպաստ ձևով: Հեշտությամբ են հաստատվում ծանոթությունները: Այսօր սկսած հարաբերությունները, ինչպես անձնական, այնպես էլ` գործնական, կլինեն երկարատև և լուրջ, եթե դուք դա ցանկանաք:

Ձեր նպատակին հասնելու համար, դուք ի վիճակի եք օգտվել ամենատարբեր և բավական օրիգինալ մեթոդներով, դրա հետ մեկտեղ էլ դրսևորում եք գովեստի արժանի համառություն:

Ջրհոս. Օրվա ընթացքում դուք բազմիցս կհանդիպեք դժվարությունների, սակայն այնուամենայնիվ կկարողանաք հասնել ձեր ուզածին: Համառությունը, հնարամտությունը և լավատեսությունը չափազանց օգտակար կլինեն, նպատակին հասնելու համար չի խանգարի նաև ձեր անձնական հմայքից օգտվելու ձեր ունակությունը: Դուք շանս ունեք գտնել գործընկերների, ում հետ համագործակցությունը կօգնի էապես բարձրացնել ձեր կենսամակարդակը:

Երբեմն դուք կորցնում եք ձեր նրբանկատությունը, անտարբերություն եք ցուցաբերում ուրիշների զգացմունքների նկատմամբ: Սակայն թույլ տված սխալներն ուղղելու ձեր անկեղծ ցանկությունը կօգնի ձեզ խուսափել կոնֆլիկտներից:

Ձկներ. Պետք է հետևողականություն և համառություն դրսևորեք` հենց’ այդ հատկությունները ձեզ այսօր կօգնեն հասնել հաջողության: Հնարավոր են աշխատավայրում լուրջ տարաձայնությունները, աշխատակիցների և ղեկավարության հետ վեճերը: Վճռական եղեք ձեր տեսակետն առաջ տանելիս` այն առավել մոտ է ճշմարտությանը, և շրջապատը վաղ թե ուշ ստիպված է լինելու դա խոստովանել:

Սա նաև այն օրերից է, երբ նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ կայացնում են անձնական կյանքին վերաբերող կարևոր որոշումներ: Ցավոք, հնարավոր են մտերիմների հետ տարաձայնություններ, աշխատեք, որ դրանք կոնֆլիկտի չվերածվեն:

Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак Карапетян Подписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак Карапетян Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак Карапетян В США возник скандал с проазербайджанским конгрессменом «Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Министр попрощается с должностью: арест также не исключен Как осквернить судебную систему? Инструкция от Пашиняна Получение званий увидим 28 мая: Аршак Карапетян Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие власти Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора» Происходящее в Киранце – урок для всех Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян Режим провоцирует Россию Барегам Арутюнян - вице-чемпион Европы ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 3 МАЯ Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Победы «Пюника» и «Арарат-Армении» Сын миллиардера Джорджа Сороса и его подруга Хума Абедин дебютируют на публике в качестве пары на Met Gala Количество туристов сократилось на 3% Россия может ввести санкции Интервью Пашиняна и нападение полиции в Киранце Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст» У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст» “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст» «Мастерс» в Мадриде: Пары 1/4 финала Том Круз «польщен» тем, что Ирина Шейк заинтересована в нем, но эта миссия невыполнима Мирзоян признает бездарность администрации