Сегодня: 24 Апрель 2024г., 00:00

Կառավարությունը շարունակում է կեղծել իրականությունը. ինչի հետևանք է գործազրկության կրճատումը

Պաշտոնական վիճակագրությունն այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակի նվազում է արձանագրել։ Դրան շտապել է արձագանքել նաև կառավարությունը։ Աշխատաշուկայի վերաբերյալ վիճակագրական տվյալների հրապարակումից հետո կառավարության ֆեյսբուքյան էջում այսպիսի մի գրառում էր հայտնվել՝ «Հայաստանում գործազրկության մակարդակը 2021թ.-ի առաջին եռամսյակում 2020թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,7 տոկոսային կետով՝ 19,7 տոկոսի փոխարեն կազմելով 17 տոկոս։

Միևնույն ժամանակ զբաղվածության մակարդակն ավելացել է 1,5 տոկոսային կետով` 45,1 տոկոսի փոխարեն կազմելով 46,6 տոկոս»։

Ինչպես պաշտոնական վիճակագրության արձանագրումը, այնպես էլ այս գրառումը շատերին է զարմացրել ու զայրացրել։ Ո՞նց կարող էր գործազրկությունը նվազել մի երկրում, որտեղ տնտեսությունն անկում է արձանագրել։

Հիշեցնենք, որ խոսքը այս տարվա առաջին եռամսյակի մասին է։ Այդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է 3,3 տոկոս տնտեսական անկում։ Ու այդ պայմաններում գործազրկությունը ոչ միայն չի ավելացել, այլև կրճատվել է։

Զուտ տնտեսության գործոններով պայմանավորված՝ նման բան պարզապես չի կարող լինել։ Բայց մեր պարագայում ամեն ինչ հնարավոր է։

Այդպես էր նաև անցած տարի։ Անցած տարի ունեցանք մի կողմից՝ 7,6 տոկոսանոց տնտեսական անկում, մյուս կողմից՝ գործազրկության նվազում։

Եթե 2019թ. վերջին, երբ տնտեսությունը «հեղափոխական» աճերի մեջ էր, մեր երկրում գործազրկությունը 17,1 տոկոս էր։ 2020թ., երբ համատարած անկում էր՝ գործազրկության մակարդակը 1,1 տոկոսով նվազել էր և կազմել 16 տոկոս։

Թե ինչպես է նվազել գործազրկության մակարդակը, բոլորովին այլ խնդիր է։ Դա բացարձակ կապ չունի տնտեսության զարգացումների, աշխատատեղերի ավելացման կամ զբաղվածության հետ։ Պատահական չէ, որ ոչ միայն գործազրկությունն է կրճատվել, այլ զբաղվածների քանակն է նվազել։

Պաշտոնական տվյալներով, որը հրապարակել է Վիճակագրական կոմիտեն, անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանում զբաղված է եղել 946 հազար մարդ, այս տարվա առաջին եռամսյակում՝ 943,8 հազար մարդ։

Այսինքն՝ զբաղված մարդկանց քանակը 2,2 հազարով կրճատվել է։ Ու այդ պարագայում կրճատվել է նաև գործազրկությունը։

Շատերի համար սա տարօրինակ է, բայց պաշտոնական թվերն իրականում այդպիսին են։

Արձանագրվել է, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում գործազուրկ է եղել 193 հազար մարդ, այն դեպքում, երբ անցած տարվա առաջին եռամսյակում գործազուրկների թիվը 232,8 հազար էր։ Գրեթե 31 հազարով ավելի շատ, քան այս տարվա առաջին եռամսյակում է։

Ինչո՞ւ է այդպես, և արդյո՞ք սա նշանակում է, որ ունենք աշխատանքի շուկայի բարելավում։

Իհարկե ոչ։ Աշխատանքի շուկայի ոչ մի բարելավում էլ տեղի չի ունեցել։ Գործազրկությունը կրճատվել է, որովհետև կրճատվել է աշխատուժը։

Կառավարության ֆեյսբուքյան էջում ուղղակի հերթական մանիպուլյացիան են արել։ Երբ գրություն են թողել գործազրկության կրճատման կամ տոկոսային հարաբերությամբ զբաղվածության մակարդակի ավելացման վերաբերյալ, խուսափել են անդրադառնալ նաև դրա պատճառներին։ Խուսափել են, որովհետև դա կառավարության շահերից չի բխում։

Գործազրկության կամ զբաղվածության ցուցանիշների «բարելավման» պատճառն այն է, որ մեր երկրում նվազել է աշխատուժը։ Մեկ տարվա ընթացքում աշխատելու կարողություն ունեցող մարդկանց քանակը 42 հազարով կրճատվել է։ Անցած տարվա առաջին եռամսյակում աշխատուժը շուրջ 1 մլն 179 հազար էր։ Այս տարվա առաջին եռամսյակում դարձել է 1 մլն 137 հազար։

Դա էլ բերել է գործազրկության ցուցանիշի նվազման։ Չկա աշխատող, չկա նաև գործազուրկ։

Իսկ թե ինչո՞ւ է նվազել աշխատուժը, պատճառները դժվար չէ գտնել։ Միայն ղարաբաղյան պատերազմում ունեցանք մի քանի հազար զոհ ու աշխատունակությունը կորցրած քաղաքացի։ Եվս 5 հազար մահ արձանագրվեց կորոնավիրուսից։ Մեծ մասը աշխատունակ քաղաքացիներ էին։

Սրանք այն մարդիկ են, ովքեր դուրս են մնացել աշխատուժի շուկայից։

Միայն պատերազմի ու համավարակի հետևանքով աշխատուժը կրճատվել է առնվազն 15 հազարով։

Աշխատուժը կրճատվել է, կրճատվել է նաև գործազուրկների քանակը։

Աշխատուժի առաջարկի կրճատման պատճառները միայն այդտեղ չեն։ Դա կապված է նաև արտագաղթի հետ։

Տեղի է ունեցել աշխատուժի միգրացիա։ Մի մասը գնացել է արտագնա աշխատանքի, մյուս մասն ուղղակի հեռացել է՝ այլ երկրում բնակություն հաստատելու համար։

Երկու դեպքում էլ տեղի է ունեցել աշխատուժի արտագաղթ, ինչի հետևանքով ներսում աշխատուժի առաջարկը կրճատվել է, արտաքուստ կրճատվել է նաև գործազուրկների քանակը։ Բայց դա եղել է ոչ թե աշխատատեղերի ստեղծման ու աշխատանքի ապահովման, այլ կորուստների ու արտագաղթի հաշվին։

Փետրվարից, երբ որոշ երկրների հետ վերսկսվեց հաղորդակցությունը, մեծ թվով մարդիկ լքեցին երկիրը։ Փետրվարին երկրից գնացել է՝ 58 հազար, մարտին՝ 74 հազար մարդ։ Փետրվարին գնացողների թիվը 26 հազարով ավելի էր, քան եկողներինը։ Մարտին տարբերությունը հասավ 42 հազարի։ Երկու ամսում այդքան մարդ հեռացավ երկրից։ Հիմնական մասն աշխատաշուկայի մասնակիցներն էին։

Որքան մեծ տեմպերով երկիրը դատարկվի, այնքան կպարզվի, որ գործազրկությունը մեր երկրում նվազում է։ Բայց դա ուրախանալու ոչ մի առիթ չի տալիս։

Գործազրկության իրավիճակի իրական բարելավում կարող է լինել միայն մի պարագայում՝ աշխատատեղերի, այն էլ՝ նոր աշխատատեղերի ստեղծման պարագայում։ Այնինչ՝ նոր աշխատատեղեր մեր երկրում գրեթե չեն ստեղծվում։ Եղածն էլ հիմնականում նախկինում ստեղծված աշխատատեղերն են, որոնք ժամանակի ընթացքում, տարբեր պատճառներով, դուրս են գալիս ջրի երես։ Դրանից ո՛չ աշխատանք չունեցողների քանակն է կրճատվում, և ո՛չ էլ իրական աշխատատեղերն են ավելանում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Пашинян портит отношения с Ираном ЧЕ: Результаты армянских шахматисток в четвертом туре Новые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Администрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспоры Азербайджан улучшает отношения с Россией за счет Армении Жители Тавуша недовольны встречей с вице-премьером Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении «Арарат» одержал волевую победу Бургерный гид Еревана: в поисках идеального вкуса Запад отправит экспертов в Армению Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидеры Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян Для четырех сел нашли козла отпущения Администрация забыла об армянских военнопленных ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров . Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак Карапетян Пашинян признает свою неудачу Как обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола Пашиняна Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другое Почему представитель МИД России распространяет и комментирует ложь? Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерам Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь. Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша? Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей команды Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак Карапетян «Урарту» проиграл «Арарат-Армении»