Сегодня: 04 Май 2024г., 00:00

Ոստիկանները բացահայտել են Տաթև համայնքի նախկին ղեկավարի ապօրինությունները (տեսանյութ)

Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Սյունիքի մարզի Տաթև համայնքի նախկին ղեկավարը 2018-2020 թթ., օգտագործելով պաշտոնեական դիրքը, համայնքապետարանի հաշվեկշռում առկա էքսկավատորը, ժամը 15-ից՝ 20 հազար դրամով, 100 օր տրամադրել է այլ պետությունում գրանցված մի կազմակերպության, իսկ ստացած 14 միլիոն 400 հազար դրամը չի մուտքագրել համայնքապետարանի բյուջե ու յուրացրել է, ինչպես և վատնել է էքսկավատորի աշխատանքի համար հատկացված և համայնքապետարանին պատկանող 6400 լիտր դիզվառելիքը։ Պարզվել է նաև, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը 2020 թվականի ամռանը նշված տեխնիկան շահագործել է իր անասնագոմի կառուցման ժամանակ։ Այդ նպատակով համայնքից դուրս է գրվել ու ծախսվել 400 լիտր դիզվառելիք, ինչպես և համայնքապետարանի բյուջե չի վճարվել էքսկավատորը շահագործելու համար ավագանու որոշմամբ սահմանված 500 հազար դրամը։

Պարզվել է, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել Տաթև համայնքի Հալիձոր, Շինուհայր ու Տաթև բնակավայրերում գործող, համայնքապետարանում որպես բնակելի տներ ու տնամերձ հողամասեր հաշվառված երեք տասնյակից ավելի հյուրանոցների, այդ թվում՝ իր հյուրանոցի, որպես անշարժ գույքերի գործառնական նշանակությունը փոխելու և համապատասխան հարկերն ու տուրքերը գանձելու ուղղությամբ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս։ Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Տաթև համայնքի նախկին ղեկավարը, 2011-ից 2015 թվականների ընթացքում, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, խախտել է «Հրապարակային սակարկությունների մասին»  ՀՀ օրենքի դրույթները և կեղծ աճուրդների միջոցով իր ընտանիքի անդամների ու մտերիմների անվամբ օտարել է համայնքային սեփականություն հանդիսացող 2 տասնյակ հողամաս։ Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։ 
Աղբյուր

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора» Происходящее в Киранце – урок для всех Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян Режим провоцирует Россию Барегам Арутюнян - вице-чемпион Европы ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 3 МАЯ Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Победы «Пюника» и «Арарат-Армении» Сын миллиардера Джорджа Сороса и его подруга Хума Абедин дебютируют на публике в качестве пары на Met Gala Количество туристов сократилось на 3% Россия может ввести санкции Интервью Пашиняна и нападение полиции в Киранце Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст» У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст» “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст» «Мастерс» в Мадриде: Пары 1/4 финала Том Круз «польщен» тем, что Ирина Шейк заинтересована в нем, но эта миссия невыполнима Мирзоян признает бездарность администрации У снижения курса доллара есть другие политические причины Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян ЧЕ: Нарек Манасян - серебряный призер Композитор Шарль Азнавур: к столетию шансонье Жители Киранца возмущены встречей с Пашиняном Что дадут переговоры в Казахстане? В «Гражданском договоре» рассветы не мирные США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации Путина Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян