Сегодня: 19 Май 2024г., 00:00

Ինչու է Հանրայինը դադարեցրել Տիգրան Ներսիսյանի հետ համագործակցությունը. արտիստի պարզաբանումը

Դերասան Տիգրան Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
 
 

«Նիկոլ, սա է քո իշխանությունը, քո իշխանական համակարգը, քո դեմքը, քո էությունը ․ Իմացա, որ Հանրային Հեռուստաընկերությունը պայմանագիր չի կազմում ինձ հետ «Սպասիր ինձ» հաղորդաշարի իմ հետագա գործունեության համար, դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը, և դա՝ միայն այն պատճառով, որ չեմ լռել, արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը, հայտնել եմ արվեստագետի իմ խոսքը, քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը․ Ես բոլոր ժամանակներում, միշտ քննադատել եմ իշխանություններին և նրանց ղեկավարներին, բայց նրանցից ոչ ոք, երբեք թույլ չեն տվել իրենց իմ նկատմամբ այսպիսի տմարդի, նենգ, վախկոտ ու չնչին քայլ: Այո, գուցե չեն սիրել (ես չեմ էլ տենչացել իրենց սիրուն ), բայց իջնել այդքան ոչ ոք իրեն թույլ չի տվել: Իսկ քաղաքակիրթ աշխարհում իշխանությունները հենց քննադատության համար են, ոչ թե աստվածացնելու, մանավանդ՝ մտավորականի կողմից:

Քեզ համար մտավորականը, արվեստագետը մեկն է՝ քեզ քծնողը, մտնողը՝ իր նեղ անձնական շահերից ելնելով, նույնիսկ մոռանալով Հայրենիքը: Դրանցից այստեղ՝ մեզ մոտ, դու փաթեթով ունես, բոլոր տարիքային խմբերում` 30-ից-70, նույնիսկ ջահելները չեն խրտնում: Սփյուռքում էլ ունես, անբարոյականներ, որոնք իրենց մեծատաղանդի տեղ են դրել, Հայրենիքը խոպան սարքել և մեզ էլ սովորեցնում են հեռու-հեռուներից, թե ինչպիսին պետք է լինի մեր Երկիրը, և ինչպես մենք պետք է ապրենք: Մեզ մոտ մի քանիսին մոռացա, արդեն ոչ մեծատաղանդ՝ այլ «հանճար», որոնք ահ ու դողով մտածում են՝ հանկարծ սխալ քայլ չանեն կամ սխալ խոսք չասեն, որպեսզի իրենց վերջնական, երազած ճանապարհը դեպի Կոմիտասի պանթեոն ինչ-որ կերպ չխաթարվի և իրենք հայտվեն այլ քառակուսի մետրում, այդ իսկ պատճառով խուլ են, կույր և համր:

Իրենք լավ գիտեն, թե ով կարող է իրենց զրկել երազած հանգրվանից: Հա, դու ինձ հարվածեցիր և ցավ պատճառեցիր, քեզ հաջողվեց ( բայց էդպիսի բանե՞ր են քեզ հաջողվել), քանի որ «Սպասիր Ինձ» հաղորդաշարը, որի առաջին իսկ օրվանից աշխատել և եթերում եմ եղել, ինձ համար շատ թանկ էր, սիրելի ու հարազատ: Ընդհանրապես, եթե թատրոնների շարքում Սունդուկյանն է եղել իմ տունը, իմ օրրանը ապա Հանրայինն է եղել այն հեռուստաընկերությունը որ դեռ իմ պատանեկության տարիներից բախտ եմ ունեցել բազմաթիվ նախագծերում, ծրագրերում համագործակցել և ստեղծագործել: Միամիտ կլիներ մտածել, որ ես չէի սպասում, այն էլ քեզնից ու քո լակոտնյայից, որոնք նշանակվելով պաշտոնների ամբողջ քաղաքական դաշտում՝ նաև Հանրայինում, մեկ նպատակ են հետապնդում ՝ փող աշխատել և կատարել քո կամքը: Հանրային Հեռուստաընկերությունը միշտ է լինելու, իսկ դու և քո լակոտնյան՝ ոչ: Եվ համոզված եմ, որ Հանրային Հեռուստաընկերությունը մի օր կվերադառնա այն առաքելությանը, ինչի համար ստեղծված է, ոչ թե կստեղծի այդ առաքելության պատրանքը՝ բավարարելու ինչ-որ փոքրիկ մարդու չկայացած երազանքները:

«Սպասիր ինձ» հաղորդաշարի բոլոր իմ գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում տարիների աշխատանքի, մեր ապրած վայրկյանների, ակնթարթների, համագործակցության և ստեղծագործության համար: Դուք շատ լավն եք, Ցանկանում եմ բարի եթեր, հաջողություններ և երկար ճանապարհ: Դուք բարի, նվիրական և կարևոր գործ եք անում: Դուք օգնում եք մարդկանց: Շնորհակալ եմ բազմահազար հեռուստադիտողներին, մեր ժողովրդին, իմ հանդիսատեսին, որոնք իմ կողքին են եղել, ինձ հետ և որոնց կարողացել եմ գեթ մեկ վայրկյան գեղեցիկ և նվիրական պահեր պարգևել: Շնորհակալ եմ:

Առայժմ․․․․Կհանդիպենք ․

ՀՀ վաստակավոր արտիստ՝

Տիգրան Ներսիսյան»

Как бессмысленно повысить значимость Азербайджана? Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котел Кто вы, господин или госпожа премьер-министр? Аршак Карапетян Администрация боится реагировать на антиармянские выступления Лукашенко В «Гражданском договоре» запуганы: ищут мосты Кто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак Карапетян За что ведется борьба? «Паст» Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак Карапетян Пытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст» Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст» Пашинян обеспокоен предстоящим митингом Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценность Администрация разозлилась от слова «просьба» Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак Карапетян Первый звонок для Мгера Григоряна «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит Алиева Опасения Никола Пашиняна больше невозможно скрыть Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак Карапетян Завтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. Карапетян «Мастерс»: Карен Хачанов уступил в 1/8 финала Том Круз «польщен» тем, что Ирина Шейк заинтересована в нем, но эта миссия невыполнима Россия ужесточает риторику СНБ и прокуратура ждут Пашиняну ожидало тяжелое испытание в Дании Христианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак Карапетян Армения встала на путь диктатуры: Аршак Карапетян В поисках козла отпущения Почему режим нервничает? Прозрачный намек Путина: новые отношения с соседями