Сегодня: 03 Май 2024г., 00:00

ԵԿՄ–ի Արարատի տարածքային ստորաբաժանման նախագահը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով զենք, զինամթերք ձեռք բերելու, փոխադրելու, պահելու կասկածանքով (լուսանկարներ)

2021թ. օգոստոսի 21-ին ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի 22-ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող հրազենից Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում կրակոցներ է արձակել, տեղեկացնում է ՀՀ քննչականկոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ 

Նույն օրը՝ ժամը 01.15-ին, երիտասարդն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին և ներկայացրել «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և ինքնաձիգի մեկ հատ դատարկ պահունակ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս կամավորական հիմունքներով մասնակցել է 2020թ. Արցախյան պատերազմին, որի ընթացքում ճանապարհին գտել է մեկ հատ ինքնաձիգ, ինքնաձիգի համար նախատեսված պահունակ և մի քանի փամփուշտ, որն իր հետ բերել է Հայաստանի Հանրապետություն և պահել Արարատի մարզի Լուսառատ գյուղի՝ իրեն պատկանող «բետոնե հենասյուների» արտադրամասում: Այնուհետև՝2021թ. օգոստոսի 20-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղի Պ.Սևակ փողոցի հարակից դաշտում երիտասարդը նշված ինքնաձիգով 2-3 մի քանի կրակոց է արձակել դեպի օդ:

Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է  ինքնաձիգի 3 հատ կրակված պարկուճ:


Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

Երիտասարդի բնակության վայրում, քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության ընթացքում վերջինիս հայրը՝ 61-ամյա տղամարդը, որը  հանդիսանում է «Երկրապահ կամավորական միություն» հասարակական կազմակերպության Արարատի տարածքային ստորաբաժանման նախագահը, տան պահեստարանում գտնվող արկղի միջից ներկայացրել է 2 հատ զրահաբաճկոն, ինքնաձիգի 18 պահեստատուփ՝ լիցքավորված 430 հատ 7,62մմ տրամաչափի փամփուշտներով, 3 հատ փամփշտատուփ՝ լիցքավորված 111 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներով, 4 հատ չբացված՝ գործարանային վիճակում գտնվող մետաղյա արկղ, որոնց մեջ՝ ընդհանուր 2800 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ բացված վիճակում գտնվող մետաղյա արկղ, որի մեջ՝ 340 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ, պլաստմասե տարա, որի մեջ՝ 365 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ «ֆ1» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, մեկ «ՌԳՊ-5» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, նռնակի մեկ հատ պայթուցիչ, մեկ հատ սվին դանակ, մեկ հատ «Տոզ» տեսակի 5,6մմ տրամաչափի հրացան, մեկ հատ «ՍԿՍ» տեսակի 7,62 մմ տրամաչափի հրացան, մեկ հատ երկփողանի ողորկափող հրացան՝ փողերը կտրված վիճակում:


Բացի այդ, խուզարկությամբ նույն պահեստարանի մետաղյա պահարանի վրայից հայտնաբերվել է մեկ հատ երկփողանի հրացան, մետաղյա պահարանի միջից՝ նռնակի մեկ հատ պայթուցիչ, տան նկուղից՝ փամփուշտների համար նախատեսված չբացված մեկ հատ արկղ, որի մեջ՝ 1400 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտ:


Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 61-ամյա տղամարդը հայտնաբերված զենք, զինամթերքը հավաքել է Արցախյան վերջին պատերազմի ժամանակ՝ Արցախի տարբեր շրջաններից:


Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով , որը միացվել է վերոնշյալ քրեական գործին:


61-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք
բերելու, փոխադրելու, կրելու կամ պահելու կասկածանքով:


Նախաքննությունը շարունակվում է:


Մեկ անգամ ևս հորդորում ենք բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պահում են ապօրինի կերպով ձեռք բերված զենք, զինամթերք, ինքնակամ հանձնել համապատասխան մարմիններին:


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ  մեղադրվողըհամարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Барегам Арутюнян - вице-чемпион Европы ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 3 МАЯ Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Победы «Пюника» и «Арарат-Армении» Сын миллиардера Джорджа Сороса и его подруга Хума Абедин дебютируют на публике в качестве пары на Met Gala Количество туристов сократилось на 3% Россия может ввести санкции Интервью Пашиняна и нападение полиции в Киранце Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст» У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст» “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст» «Мастерс» в Мадриде: Пары 1/4 финала Том Круз «польщен» тем, что Ирина Шейк заинтересована в нем, но эта миссия невыполнима Мирзоян признает бездарность администрации У снижения курса доллара есть другие политические причины Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян ЧЕ: Нарек Манасян - серебряный призер Композитор Шарль Азнавур: к столетию шансонье Жители Киранца возмущены встречей с Пашиняном Что дадут переговоры в Казахстане? В «Гражданском договоре» рассветы не мирные США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации Путина Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян ЧЕ: Результаты армянских шахматисток в 7-м туре Бритни Спирс: Моя семья причинила мне боль Акции протеста в Тавуше постепенно расширяются Мастер-класс беспринципности от Никола Пашиняна