Сегодня: 19 Май 2024г., 00:00

«Աղին համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահին մեղադրանք է առաջադրվել․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում յուրացման եղանակով հափշտակություն և փաստաթղթեր կեղծելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ «Աղին համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի նախագահը, 2012թ. փետրվարի 13-ից մինչ օրս զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսերի կառավարման և մրցունակության» ծրագրի աշխատանքների կատարման շրջանակներում, 2013թ. փետրվարի 15-ին «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի հետ կնքել է պայմանագիր՝ Աղին համայնքում արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման նպատակով անասնակերի արտադրության վերաբերյալ:

Այնուհետև 2013 թ. մայիսին և սեպտեմբերին կոոպերատիվի նախագահը կազմել է իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող վճարման տեղեկագրեր, որոնցում կեղծելով որպես սպառողական կոոպերատիվի անդամներ ձևականորեն ընդգրկված Աղին համայնքի բնակիչների ստորագրությունները, թե, իբր, տեղեկագրերում նշված անձինք անասնակերի արտադրության կազմակերպման նպատակով ստացել են «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից անասնակերի արտադրության համար հատկացվող գումարներ, նշված կոոպերատիվի հաշվեհամարին փոխանցված ընդհանուր 8.000.000 ՀՀ դրամ գումարից խոշոր չափերով՝ 2.303.030 ՀՀ դրամ գումարը կանխիկացրել և յուրացման եղանակով հափշտակել է:

 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ սպառողական կոոպերատիվի նախագահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Как бессмысленно повысить значимость Азербайджана? Архиепископ Баграт Галстанян собирает всех оппозиционеров в один котел Кто вы, господин или госпожа премьер-министр? Аршак Карапетян Администрация боится реагировать на антиармянские выступления Лукашенко В «Гражданском договоре» запуганы: ищут мосты Кто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак Карапетян За что ведется борьба? «Паст» Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак Карапетян Пытаются найти «альтернативы» и мобилизовать сателлитов: «Паст» Кто взял на себя «покровительство» за агрессивное поведение полиции? «Паст» Пашинян обеспокоен предстоящим митингом Для администрации действовать в тайне от общественности превратили в заветную ценность Администрация разозлилась от слова «просьба» Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак Карапетян Первый звонок для Мгера Григоряна «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Беззубое поведение США по отношению к Азербайджану еще больше обостряет аппетит Алиева Опасения Никола Пашиняна больше невозможно скрыть Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак Карапетян Завтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. Карапетян «Мастерс»: Карен Хачанов уступил в 1/8 финала Том Круз «польщен» тем, что Ирина Шейк заинтересована в нем, но эта миссия невыполнима Россия ужесточает риторику СНБ и прокуратура ждут Пашиняну ожидало тяжелое испытание в Дании Христианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак Карапетян Армения встала на путь диктатуры: Аршак Карапетян В поисках козла отпущения Почему режим нервничает? Прозрачный намек Путина: новые отношения с соседями