Сегодня: 28 Март 2024г., 00:00

Արտաշիսյան 56 հասցեի պուրակն անցորդներին կպատմի՝ Գևորգ Ջավախյանն իր կյանքը զոհեց հանուն Արցախի (տեսանյութ)

«Պատիվ ունեմ» հայրենասիրական երգն այլ հնչողություն ուներ Երևանի Արտաշիսյան 26 հասցեում: 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Դավիթ Ամալյանն, ասես, գերբնական ուժ գտած, իր կատարմամբ ոգի էր տալիս որդեկորույս տասնյակ մայրերի, որոնք եկել էին մասնակցելու հոկտեմբերի 28-ին զոհված Գևորգ Ջավախյանի անվան պուրակի բացմանը:

Արտաշիսյան 56 հասցեի բակն այլևս սովորականներից չէ, այստեղ ծնվել ու մեծացել է շարքային Գևորգ Ջավախյանը. տղան ապրեց ընդամենը տասինը գարուն, որտեղ խտացրեց մի ամբողջական հավերժական կյանք. դերասանական կարիերայից մինչև տանկի նշանառու օպերատոր. Գևորգի ձեռքն ինչին դիպել է, հաջողությամբ է պսակվել,- ընդգծել են հարազատները:

«Հոկտեմբերի 21-ին եղել է Աղդամում, դրանից հետո տեղափոխել են Կարմիր շուկա: Եղբայրս ոչնչացրել է հակառակորդի զրահատեխնիկա, պատճառել կենդանի ուժի կորուստներ: Դրանից հետո թշնամին ընկել է Գևորգի տանկի հետևից, երկու օր հետևել է 055 համարի տանկն ու նկարահանել ու արդեն խոցել տանկը: Գևորգը տանկի կողքին է եղել»,- լրագրողներին պատմել է զոհվածի ավագ քույրը՝ Սեդա Ջավախյանը:

«Տեր ողորմեա» շարականով և օծման կարգով` բացվեց կապուտաչյա հերոսի անվան պուրակը, որտեղ և տեղադրվեց խաչքար, որն այսուհետև անցորդներին կհիշեցնի` 19-ամյա Գևորգն իր կյանքը զոհեց հանուն Արցախի… Զինվորական պատիվներով հարգանքի տուրք մատուցեցին տղայի հիշատակին:

Մարտական ընկերը հիշում է`Գևորգը պատրաստված ու կազմակերպված շարքային էր, իր առջև դրված առաջադրանքները կատարում էր լավ և մի բան էլ ավելի: Տղան նույնիսկ մի քանի օր պայքարել է հիվանդանոցում, բայց ստացած վնասվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ:

«Ուսումնական հրաձգության ենք եղել, վաշտի հրամանտարն ասել է, թե ով գերազանց կատարի, հատուկ գոտիներ եմ նվիրելու: Գևորգն էլ ասաց, թե դե գնա առ: Հրամանատարը պատասխանեց, թե չես կարող: Գևորգը գերազանց կրակեց ու հետ եկավ»,- պատմեց Սամվել Նալբանդյանը:

Գևորգը վիրավորվում է ստացել հոկտեմբերի 24-ին, 4 օր անց գիտակցության չգալով մահացել: Տղան հետմահու արժանացել է արիության մեդալի, ստացել է նաև տանկային կրծքանշան, բանակի գերազանցիկի մեդալ, բայց ամենից շատ Ջավախյանների ընտանիքին հուզել է մեկ այլ պարգև. օրերս Գևորգի շիրիմին գտել են մարտական հերթապահության սպայական մեդալ՝ գրությամբ. «Կյանք տվեցիր հանուն կյանքի, մեր լուսավոր տղա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Шаг назад от подачи заявки на вступление в ЕС? Следующая цель администрации — российская военная база Кого обвиняет Андраник Кочарян? Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак Карапетян Для эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак Карапетян Наир Тикнизян: Не надо искать виноватых Деревянная панель, ставшая знаменитой благодаря «Титанику», продана на аукционе более чем $700 000 Пашинян все еще задумывается о новой Конституции Из Москвы предупредили о последствиях Сострадание и осознание личной ответственности к Родине и судьбе нашей страны создают основу для создания партии։ Аршак Карапетян Опросами хотят создать антироссийский фон Зависимость от ЕАЭС растет: слово и дело администрации отличаются Власти Армении стимулирует эмиграцию «Просто платить налоги недостаточно»: основными составляющими деятельности ЗММК являются экологический, социальный и управленческий подходы: «Паст» Говорю, потому что знаю: обращение Аршака Карапетяна Пашинян готовит общество к новым уступкам и запугивает войной Администрация провалила безопасность страны Россия затянет все пояса: что ждет Армению? Пашиняновская власть вступила в опасную игру։ Аршак Карапетян Какова цель «кулуарных» встреч лидеров движения «Единство»? Очередной шаг против ОДКБ Чтобы выполнить требования Азербайджана, Пашинян начнет репрессии в Армении Демонстрационный акт запугивания оппозиции со стороны Пашиняна Правительство Пашиняна не понимает последствий своих шагов: Аршак Карапетян Теракт в Москве будет иметь геополитические последствия «Перебор»։ зачем Никол Пашинян отправляется в Москву? «Паст» Пашинян уничтожает историю, культуру и делает это запрограммированно: Аршак Карапетян Очередной заговор: Пашинян не исключает отказа от жалоб против Азербайджана Антироссийская комбинация Пашиняна и дилемма оппозиции Майами: Элина Аванесян стартовала с победы