Сегодня: 03 Май 2024г., 00:00

Աստղագուշակ՝ սեպտեմբերի 12-ի համար

ԽՈՅ. Բարդ, բայց շատ կարևոր կլինի, որ օրվա առաջին կեսին ձեզ առավելագույնս հանգիստ ու բարեհամբույր պահեք: Պրովոկացիաներին մի տրվեք, աշխատեք հարթել սուր անկյուններն ու փոխզիջումային տարբերակներ փնտրել: Դա թույլ կտա խուսափել խնդիրներից և՛ հիմա, և՛ տեսանելի ապագայում:

Լավ է խուսափեք ծանրաբեռնվածությունից: Օրն ավելի հարմար կլինի հանգստի, քան պատասխանատու և հոգնեցնող գործերի համար: Ոչ մեծ դադարը կօգնի ոչ միայն վերականգնել ուժերը, այլև վերամշակել ծրագրերը: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչն է պետք անել մոտ ժամանակներս, իսկ ինչն է պետք հետաձգել:

ՑՈՒԼ. Օրվա սկիզբը բավական անհանգիստ կանցնի: Շատ բան պիտի անեք, ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Դուք ծրագրած ամեն ինչից գլուխ կհանեք, բայց դրա համար նպատակասլացության և կարգապահության կարիք կլինի: Դուք երկուսից էլ կունենաք:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի նոր, անսովոր ու հետաքրքիր գործերի համար: Դուք բազում լավ գաղափարներ կունենաք: Հաջողության հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չի լինի, դուք հաջողակ կլինեք և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Հրաշալի ժամանակ կլինի շփումների համար: Կարող եք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ վերջերս հաճախ էիք վիճում: Մտերիմների հետ տարաձայնություններ չեն լինի:

 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Թեթև ու հետաքրքիր օր է: Դուք արագ գլուխ կհանեք այն գործերից, որոնք նախկինում չէիք համարձակվում ստանձնել: Շատ բան սպասվածից հեշտ կդասավորվի: Հաճախ հաջողակ կլինեք ֆինանսներին վերաբերող հարցերում: Չծրագրված գնումները հաջող կլինեն: Հնարավոր են դրամական մուտքեր: Որոշ Երկվորյակների կվերադարձնեն հին պարտքերը:

Հարմար օր է ուրիշներին օգնելու համար: Դուք կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց աջակցելու ձևը, հոգ կտանեք մտերիմների բարեկեցության մասին: Երեկոն ընտանիքում հաճելի իրադարձություններ ու հրաշալի նորություններ կբերի:

ԽԵՑԳԵՏԻՆ. Շտապելու կարիք չկա: Օրվա սկզբին փոքրիկ խնդիրներ ի հայտ կգան, որոշ Խեցգետիններ կբախվեն անսպասելի դժվարությունների: Բայց դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, իսկ արդեն օրվա կեսին կտեսնեք, որ ամեն ինչ լավ է դասավորվել:

Օրը հարմար է նոր բան ստանձնելու համար: Դուք արագ կսովորեք ամենն, ինչ պետք է, նույնիսկ հասարակ հարցերից արագ գլուխ կհանեք: Բացի այդ, հաճախ նման գործերը կօգնեն հաճելի ծանոթություններ հաստատել: Չի բացառվում ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբը:

ԱՌՅՈՒԾ. Փոքրիկ դժվարություններ կարող են ծագել օրվա սկզբին, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, հոգ չէ: Դուք ոգեշնչված փորձարկումներ կանեք, չեք վախենա արագ որոշումներ ընդունելուց և ձեզ վրա պատասխանատվություն վերցնելուց: Շատ Առյուծներ այսօր նպատակասլացություն կդրսևորեն, որին միայն նախանձել կարելի է:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Ձեզ կուրախացնեն մտերիմների հետ շփումները, ընկերները հրաշալի լուրեր կհայտնեն, սիրելին կզարմացնի հաճելի անակնկալներով:

ԿՈՒՅՍ. Օրը բազում նոր գաղափարներ կբերի: Դրանց մեջ կլինեն այնպիսիք, որոնք կարող եք անհապաղ կյանքի կոչել: Դուք հեշտությամբ կգործեք առանց աջակցության, բայց եթե ձեզ օգնություն առաջարկեն, հրաժարվել չարժե: Ընդհանուր գործերը օգուտ կտան հարաբերություններին, տրամադրությունն էլ կլավանա, եթե կողքին լինեն ձեր նպատակներն ու հետաքրքրությունները կիսող մարդիկ:

Համառությունը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Դուք պատրաստ չեք լինի հրաժարվել ձեր ծրագրերից, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Եվ ամեն ինչ կստացվի հենց այնպես, ինչպես դուք էիք մտածել:

ԿՇԵՌՔ. Օրն ավելի հարմար կլինի հանգստի, քան կարևոր գործերի համար: Այսօր դժվարությամբ կկենտրոնանաք: Դուք հաճախ կշեղվեք, սխալներ կանեք, կարևոր մանրուք աչքաթող կանեք: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել գործով ու խորհրդով:

Հրաշալի կանցնեն ընտանեկան միջոցառումները: Հարազատների, ընկերների և մյուս մտերիմ մարդկանց հետ հանդիպումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Զրույցներ շատ կլինեն, դրանք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Մոտ ժամանակներս դուք ոգևորությամբ կանցնեք դրանք կյանքի կոչելու գործին:

ԿԱՐԻՃ. Օրը հարմար չէ կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք լուրջ տրամադրված կլինեք, իսկ ահա նույնը չի կարելի ասել շրջապատողների մասին, այնպես որ՝ ընդհանուր լեզու գտնելը դժվար կլինի: Փոխարենը կարող եք խոսել դատարկ բաների մասին, զվարճալի պատմություններ պատմել, կատակել և ուրախանալ: Ի դեպ, ձեր հումորի զգացումն անջնջելի տպավորություն կթողնի շատերի վրա:

Լավ կանցնեն ուղևորությունները: Առաջին հերթին՝ դրանք վառ տպավորություններ կպարգևեն, երկրորդ հերթին՝ թույլ կտան հաճելի ծանոթություններ հաստատել կամ հետաքրքիր մի բան իմանալ:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Օրը հիշարժան հանդիպումներ ու անսովոր ծանոթություններ է խոստանում: Որոշ Աղեղնավորներ ոչ միայն կկարողանան զրուցել այն մարդկանց հետ, որոնց մասին լավ բաներ են լսել, այլև ընկերանալ նրանց հետ: Հավանական են լավ նորություններ: Հաճախ դրանք կվերաբերեն ֆինանսական գործերին կամ ձեզ համար բարդ ու կարևոր ունեցվածքի հետ կապված հարցերին:

Երեկոյան լավ գաղափարներ շատ կունենաք: Դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի, բայց դուք հստակ կիմանաք, որ ավելի ուշ անպայման վերադառնալու եք մտածածին: Հնարավոր են լուրեր մարդկանցից, որոնց կարոտել էիք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Դուք էներգիայով լի կլինեք, վճռական տրամադրված ու չեք հրաժարվի մտածածից, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Կարող եք վերադառնալ այն գործին, որից երկար ժամանակ գլուխ հանել չէր ստացվում: Հիմա ձեզ մոտ ամեն ինչ կստացվի և դրա համար մեծ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի:

Օրը հրաշալի է ծրագրեր կառուցելու համար: Դուք ձեր ուժերը ճիշտ կգնահատեք, կկռահեք, թե ինչ կնախաձեռնեն շրջապատողները և ինչպես կզարգանան իրադարձությունները: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ դուք հեշտությամբ կվերականգնեք այն հարաբերությունները, որոնց ավարտի համար զղջում էիք:

ՋՐՀՈՍ. Ամենաարդյունավետ օրը չէ, բայց այն կարելի է հաջող անվանել: Ամեն անգամ չի հաջողվի մտածածը կյանքի կոչել: Ձգձգումները ձեր մեղքով չեն լինի, հնարավոր են անհաջող զուգադիպություններ, խախտված պայմանավորվածություններ, մանր-մունր պատահարներ, որոնք չէիք սպասում: Բայց ամենակարևոր ու բարդ գործերից գլուխ կհանեք: Մնացածները կարելի է պարզապես հետաձգել:

Կուրախացնեն մտերիմների հետ շփումները: Լավ է հյուրեր ընդունեք, ընտանեկան տոներ ու հետաքրքիր միջոցառումներ կազմակերպեք ձեզ համար թանկ մարդկանց համար: Դուք ինքներդ լավ ժամանակ կանցկացնեք, շրջապատողների տրամադրությունն էլ կբարձրացնեք:

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора» Происходящее в Киранце – урок для всех Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян Режим провоцирует Россию Барегам Арутюнян - вице-чемпион Европы ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 3 МАЯ Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Победы «Пюника» и «Арарат-Армении» Сын миллиардера Джорджа Сороса и его подруга Хума Абедин дебютируют на публике в качестве пары на Met Gala Количество туристов сократилось на 3% Россия может ввести санкции Интервью Пашиняна и нападение полиции в Киранце Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст» У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст» “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст» «Мастерс» в Мадриде: Пары 1/4 финала Том Круз «польщен» тем, что Ирина Шейк заинтересована в нем, но эта миссия невыполнима Мирзоян признает бездарность администрации У снижения курса доллара есть другие политические причины Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян ЧЕ: Нарек Манасян - серебряный призер Композитор Шарль Азнавур: к столетию шансонье Жители Киранца возмущены встречей с Пашиняном Что дадут переговоры в Казахстане? В «Гражданском договоре» рассветы не мирные США потребовали от Пашиняна не участвовать в инаугурации Путина Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян