Сегодня: 07 Май 2024г., 00:00

«Սեր կար իր մեջ, շատ սեր». լուսանկարներ Հայկոյի հոգեհանգստի արարողությունից

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունենում ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի (Հայկ Հակոբյան) հոգեհանգստի արարողությունը։ Սիրված երգչին վերջին հրաժեշտն են տալիս բազմաթիվ երգիչ-երգչուհիներ, դերասաններ, արվեստի ոլորտի ճանաչված ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքացիներ։ 

ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան Արա Գևորգյանը լրագրողների հետ զրույցում Հայկոյին այսպես բնութագրեց․

«Հրաշալի մարդ, մաքուր եգեցողությամբ։ նա ստեղծեց իր ուրույն ոճը և մնաց անդավաճան իր արվեստին։Հայկոն սիրահարների մեծ բանակ ուներ, որոնք հետևում էին իրեն։ Եւ շատ լավ մարդ էր, եւ շատ ազնիվ էր բոլորի հանդեպ։ Բարի, կամեցող, սեր կար իր մեջ, շատ սեր։

Պատահական չէ, որ իր երգերի մեջ սերն ամենաշատ տեղն է գրավում։ Այդպես էլ կմնա մեր հիշողություններում, նաև այն մաքրամաքուր երաժշտությունները, որոնք գրում էր Հայկոն։ Ինքն իր գույնն ուներ մեր երկրում և այդ գույնն այսօր չկա, չի լրացվելու ոչ մի կոմպոզիտորի կողմից»։

Երգիչ Արամեն էլ նշեց, որ Հայկոն ապրող, արարող տեսակ էր։ «Ինքը մի քիչ մեզ բարիացրեց, մեկս մյուսի հանդեպ։ Բոլորս էլ ընկերություն ենք արել և ամեն լավ առիթների միասին ենք եղել»,- ասաց նա։

Արամեն նաև կիսվեց հիշողություններով.

«Միասին մեկնում էինք Իրան համերգի։ Ես ինքնաթիռից շատ եմ վախենում, նստեց իմ կողքը ու խաղ էր խաղում, ասում եմ՝ Հայկո, լավ էլի, գոնե մի քիչ չե՞ս վախենում, ասաց՝ «չէ ախպեր, թուլացի, նորմալ է»։ Երանի այսպիսի օրեր շատ ունենայինք։ Ինքը հումորվ էր, ամեն հարցում թեթև, պոզիտիվ, ցույց էր տալիս, որ աշխարհի ամենաուրախ, երջանիկ մարդն է, միանշանակ դրանոմ կար ճշմարտություն, բայց իր սիրտում ինչ կար, մենք չենք կարող ասել, երևի դա գտնենք իր երգերում»։

Նա նաև նշեց, որ Հայկոն մեծ ներդրում ունի հայկական երգարվեստում։ «Երբ այսօր Մետրոյում, Երևանի փողոցներում, Հանրապետության հրապարակում հնչում են Հայկոյի երգերը, արդեն պատկերացրեք, թե ինչ արժեք ունի մեր ժողովրդի համար, ինչ տեղ ունի մեր սրտերում, ինչ ժառանգություն է թողել։ Կանցնեն տարիներ և հետո կհասկանանք, թե  Հայկոն ինչ երաժշտություն է թողել սերունդներին»,- ընդգծեց Արամեն։ 

Նա նաև նշեց, որ վերջին անգամ Հայկոյին տեսել է հիվանդանալուց 15 օր առաջ, ընկերներով հավաքվել էին ուրախ առիթ նշելու։ Այդ օրը, ըստ Արամեի, Հայկոն ինչպես միշտ, եղել է բարձր տրամադրությամբ, և դա եղել է նրանց վերջին հանդիպումը։   

Հաղորդավար, շոումեն Արտյոմ Մարկոսյանը շուրջ 30 տարի մտերիմ է եղել երգչի հետ։ Նա ասաց, որ իր համար այժմ դժվար է խոսել Հայկոյի մասին զուտ որպես արվեստագետ։

«Հայկոն հենց ինքը պատմություն էր։ Բավականին երիտասարդ լինելով հասցրել էր կերտել պատմություն, որով դաստիարակվելու են սերունդներ, երաժշտական ոճ ու ճաշակ ներշնչելու և այդպես մնալու է։ Նա մեր արվեստում յուրահատուկ գույն էր, յուրահատուկ մարդ, արվեստագետ և անհատ էր։ Ինձ համար դժվար է խոսել Հայկոյի մասին զուտ որպես արվեստագետի, մենք շուրջ 30 տարի ընկերական ճանապարհ ենք անցել։ Ինձ համար շատ դժվար է խոսել նրա կորստի մասին»,-  ասաց Արտյոմ Մարկոսյանը։

Դերասան Լևոն Հարությունյանը Հայկոյի մասին չի կարողանում խոսել, միայն ասում է՝ իր ներսում դատարկություն է։ «Ինքը մեծ տեղ ունի այս քաղաքում և այսօր հասկացա, որ այդ դատարկությունը լցնելը շատ դժվար կլինի։ Այդ դատարկությունը բոլորիս մոտ է։ Հայկոն սեր էր․․․»,- խոսքն անվարտ թողնելով արտասվեց դերասանը։

Эдгар Севикян - лучший игрок «Ференцвароша» в апреле Snob: Дилижан, вероятно, самый расслабленный город Армении Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак Карапетян Подписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак Карапетян Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак Карапетян В США возник скандал с проазербайджанским конгрессменом «Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Министр попрощается с должностью: арест также не исключен Как осквернить судебную систему? Инструкция от Пашиняна Получение званий увидим 28 мая: Аршак Карапетян Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие власти Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора» Происходящее в Киранце – урок для всех Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян Режим провоцирует Россию Барегам Арутюнян - вице-чемпион Европы ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 3 МАЯ Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Победы «Пюника» и «Арарат-Армении» Сын миллиардера Джорджа Сороса и его подруга Хума Абедин дебютируют на публике в качестве пары на Met Gala Количество туристов сократилось на 3% Россия может ввести санкции Интервью Пашиняна и нападение полиции в Киранце Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст» У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст» “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст» «Мастерс» в Мадриде: Пары 1/4 финала