Сегодня: 26 Апрель 2024г., 00:00

Լավրովը չի թաքցրել, որ դժգոհ են Հայաստանից

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն խաղաղ չի անցել, եթե չասենք՝ հայկական կողմի համար ցավոտ պահեր են եղել։ Խոսքն ամենեւին էլ ընդդիմադիր պատգամավորների՝ պատվիրակությունում անակնկալ հայտնության կամ ոչ պաշտոնական դրեսկոդի մասին չէ, այլ ՌԴ-ում կայացած ամենաառանցքային հանդիպումներից մեկի՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման բովանդակության։

Նախ, հրապարակված կադրերից երեւաց, որ կազմակերպչական բացթողումներ են եղել, որը նկատելի էր անգամ լուսանկարներից ու հանդիպման մասին հայկական կողմի տարածած տեսահոլովակներից։ Հայկական պատվիրակությունը խառը-խշտիկ դասավորությամբ դիմավորեց Լավրովին, արդյունքում ոմանց նա ավելի շուտ բարեւեց, քան պատվիրակության ղեկավար Ալեն Սիմոնյանին, իսկ որոշ պատգամավորներ էլ ընդհանրապես դուրս մնացին Լավրովի տեսադաշտից։

Բայց առավել ուշագրավ է հանդիպման մնացած մասը: Պարզվում է` հայկական ծագումով արտգործնախարարը հանդիպմանը ներկայացել է բավականին ուշ,  իհարկե, մերոնց մենակ չեն թողել` ՌԴ կառավարության այլ պաշտոնյաներ, մինչեւ Լավրովի ժամանումը, շփվել են հայաստանյան գործընկերների հետ: Բայց արտգործնախարարի ուշանալը կազմալուծել է պատվիրակության կուռ շարքերը, եւ նրանք անակնկալի են եկել Լավրովի ներս մտնելուց, ու սրանից է առաջացել խառնաշփոթը։ 

Հանդիպումը սկսվել է ՀՀ ԱԺ նախագահի խոսքով, ով մի քանի րոպեանոց մուտքի խոսք է ասել, ապա սկսել է խոսել ՌԴ արտգործնախարարը, որը պարզապես «կլիզմա» է արել հայկական պատվիրակությանը` Հայաստանի կողմից վարվող հակառուսական քաղաքականության, երկակի խաղերի, ստվերային պայմանավորվածությունների, ռուսաց լեզվի նահանջի եւ այլ թեմաներով: Անգամ օրինակ է բերել Ադրբեջանին, որը, չնայած մահմեդականությանն ու թյուրքական էությանը, ավելի հարգալից է Ռուսաստանի հանդեպ, քան Հայաստանը: Մինչդեռ Ադրբեջանը ՌԴ-ից ընդհանրապես կախում չունի եւ կարող էր նաեւ գործընկերության այդ դրսեւորումները չունենալ:

Այսպիսի ելույթից հետո Ռուսաստանի դիվանագիտական կորպուսի ղեկավարը հեռացել է՝ չցանկանալով լսել մերոնց արդարացումները կամ պարզաբանումները։ Մերոնք անակնկալի են եկել նման վերաբերմունքից, բայց հասկացել են, որ սա տեւական ժամանակ կուտակված դժգոհությունների արտահայտությունն է եւ ոչ այնքան ուղղված է օրենսդիր  մարմնին, որքան կառավարությանը:

Մենք մոսկովյան այցի եւ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մասին զրուցեցինք ԱԺ պատվիրակության կազմում Մոսկվա մեկնած եւ այդ հանդիպմանը ներկա գտնված ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, սակայն վերջինս հրաժարվեց մանրամասներ ներկայացնել՝ ասելով, որ կոնֆիդենցիալ հանդիպումների մասին լրացուցիչ ինֆորմացիա չի կարող հայտնել, հորդորեց բավարարվել պաշտոնական հաղորդագրությամբ: Հարց տվեցինք՝ արդյոք Լավրովը հանդիմանե՞լ է Հայաստանին հակառուսական քաղաքականության համար, Թովմասյանն ասաց` չեմ մեկնաբանում։

Իսկ պաշտոնական հաղորդագրությամբ ասվում է․ «Կողմերը հանգամանորեն քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` անդրադառնալով տեւական խաղաղության հաստատմանը եւ դրա իրականացումը խոչընդոտող խնդիրների վերացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարեւորվել է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի հարցը: Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական համագործակցությանը քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական եւ այլ ոլորտներում: Զրույցի ընթացքում առանձնակի կարեւորվել է խորհրդարանների դերը երկկողմ փոխգործակցության զարգացման եւ ամրապնդման գործում» եւ այլն։ Հարկ է նշել, որ հանդիպման մասին տեսանյութը կազմված է համր կադրերից` առանց խոսքի։

 

Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режима Азербайджан наглеет, Пашинян маневрирует Турция продолжает политику отрицания благодаря поведению Пашиняна Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» «Арсенал» одержал крупнейшую победу над «Челси» в истории Мир о геноциде армян 1915 года в Османской империи: высказывания известных личностей к 109-ой годовщине трагедии Пашиняну не верят даже на Западе В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Президент Турции терроризирует, а Пашинян подавляется Режим перешел к репрессиям и насилию в Тавуше Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян Пашинян портит отношения с Ираном ЧЕ: Результаты армянских шахматисток в четвертом туре Новые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Администрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспоры Азербайджан улучшает отношения с Россией за счет Армении Жители Тавуша недовольны встречей с вице-премьером Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении «Арарат» одержал волевую победу Бургерный гид Еревана: в поисках идеального вкуса Запад отправит экспертов в Армению Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидеры Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян Для четырех сел нашли козла отпущения Администрация забыла об армянских военнопленных ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров .