Իմ սերը չի սիրում նկարվել. Դիանա Գրիգորյանի պատասխանը՝ հետևորդի հարցին
Սցենարիստ Դիանա Գրիգորյանը վերջին շրջանում բավական ակտիվ է սոցցանցերում:
Նա հաճախ է ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան կազմակերպում:
Հետևորդներից մեկը խնդրել է Դիանային ավելի շատ լուսանկարներ հրապարակել դստեր՝ Ալլայի հետ:
Սցենարիստը դստեր լուսանկարն է հրապարակել, որին կից գրել է.
«Իմ սերը չի սիրում նկարվել»:
Հիշեցնենք, որ հանրությանը Ալլան հայտնի դարձավ Դիանայի սերիալներից:
Վերջերս նա դարձել է 16 տարեկան:
Ալլան ներկայումս չի նկարահանվում աստղային մայրիկի սերիալներում: