Հասկացա, որ իմին եմ ուզում. Սոնա Ռուբենյանը՝ երեխա ունենալու ցանկության և անձնականի մասին
Երգչուհի Սոնա Ռուբենյանն այն հայտնիներից է, ում անձնական կյանքը մշտապես հանրության ուշադրության կենտրոնում է:
Երգչուհին կարողանում է հասարակության աչքից հեռու պահել այն ամենը, ինչը խիստ անձնական է: Սոնայի ընտրյալ ունենալու մասին խոսակցությունները սկսեցին ակտիվորեն շրջանառվել սոցցանցերում հաղորդավարուհի Արուս Տիգրանյանի հարսանիքից հետո:
Սոնան հարսանիքին ներկայացել էր ընտրյալի ՝ Էմիլ Գալստյանի հետ: Դրանից հետո արդեն ժամանակ ե արդեն ժամանակ ա ամարար
Իր հարցազրույցներից մեկում երգչուհին խոստովանել է, որ մշտապես փորձել է այնպես անել, որ և՛ չթաքցնի, և՛ միևնույն ժամանակ հանրության սեփականությունը չդարձնի իր անձնական կյանքը:
«Փորձել եմ գտնել ոսկե միջինը , այսինքն՝ թողել եմ տեղ, որտեղից ավել չի կարելի և որտեղից առաջ չի կարելի»,- ասել է Սոնան:
Երգչուհին խոստովանել է, որ արդեն ցանկություն ունի երեխա ունենալու:
«Ես Սամից հետո հասակացա (հեղ. նկատի ուն քրոջ՝ Մերի Ռուբենյանի ավագ որդուն՝ Սամվելին)՝ բա ես իմին ե՞րբ, և արդեն ցանկություն առաջացավ: Երբ Սամը մեր տնից գնում է իրենց տուն, հասկացա, որ չէ, ես ուզում եմ իմին, որ չգնա, որ պահեմ ինձ մոտ: Այդ պահին առաջացավ այդ հաճելի զգացողությունը: Աստված առաջ»,-անկեղծացել է Սոնան:
Հիշեցնենք, որ այս ամռանը Սոնա Ռուբենյանի սիրելին՝ Էմիլ Դանիելյանը, Սոնայից գաղտնի կազմակերպել էր ամեն ինչ և Սոնային անակնկալի բերել՝ առաջարկություն անելով:
Ըստ լուրերի ՝ Էմիլը մարզիչ է, նախկինում զբաղվել է գեղասահքով, մայրը նույնպես առնչություն ունի գեղասահքի հետ:
Սոնան և Էմիլը ծանոթացել են ֆիթնես ակումբներից մեկում, որտեղ Սոնան հաճախում էր որպես այցելու: