Մեր աղջկա անունը որոշել ենք. Սոնա Եսայանը նորությու՞ն ունի
Հումորիստ Գրիգ Գևորգյանն ու պարուհի Սոնա Եսայանը ներկայումս համարվում են հայկական շոու բիզնեսի ամենահայտնի աստղային զույգը:
Նրանք որոշեցին հեռուսադիտողներին ներկայացնել իրենց կյանքն ու առօրյան՝ նաև հեռուստատեսությամբ` ռեալիթի շոու ձևաչափով: Թե՛ Գրիգը, թե՛ առավել ևս Սոնան բավական ատիվ են ինստագրամյան հարթակում:
Պարուհին այս անգամ հարց ու պատասխան է կազմակերպել, որի ընթացքում պատասխանել է իր հետևորդների տարբեր բնույթի հարցերին ու դիտարկումներին:
Հտևորդներից մեկի այն հարցին՝ արդյո՞ք Սոնան որոշել է իր աղջկա անունը, Սոնան պատասխանել է.
«Որոշել ենք, բայց չեմ ասի: Եթե կարող եք, գուշակեք»:
Այն հարցին՝ արդյո՞ք հեշտ է պարուսույց լինելն ու պարով զբաղվելը, Սոնան պատասխանել է.
«2019 թվականին պարող-պարուհու մասնագիտությունը ճանաչվել է որպես աշխարհի ամենաբարդ մասնագիտությունը: Պետք է շատ սիրեք այս մասնագիտությունը, քանի որ շատ բարդ ու միևնույն ժամանակ անչափ հաճելի, արդու ու շահավետ մասնագիտություն է»:
Հետևորդներից մեկի ցանկությանը՝ տեսնել, թե ինչպես է Սոնան ճաշ պատրաստում ամուսնու՝Գրիգի համար, Սոնան գրել է.
«Ախր չեմ պատրաստում»: