ՌԴ ՊՆ-ն գերիների մասին հայտարարւթյուն է տարածել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ադրբեջանի կողմից երկու գերիներին Հայաստան վերադարձնելու մասին։
Փոխանցումը տեղի է ունեցել ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության աջակցությամբ, նշում են ՌԴ ՊՆ-ից։
ԹԱՐՄԱՑՎԱԾ
Ենթադրաբար, խոսքը նոյեմբերի 26-ին Երեւանին հանձնված երկու գերիների մասին է։
Հայաստան վերադարձված գերիներից մեկը օրեր առաջ մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում հայտնված Արցախի բնակիչ է, մյուսը՝ նոյեմբերի 16-ին մարտական դիրքում վիրավորված և գերեվարված զինծառայող: