Сегодня: 24 Апрель 2024г., 00:00

Տիկտոկերը վտանգել է Երևանի կենդանաբանական այգու առյուծի առողջությունը

Օրերս «TikTok»–յան շրջանակներում հայտնի տիկտոկեր «2_2_2_lava»-ն տեսանյութ է հրապարակել Երևանի կենդանաբանական այգուց, որտեղ վերջինս երեխայի հետ այցելել է այգի։ Տեսանյութում «2_2_2_lava»-ն ծաղրում է կենդանիներին, իսկ որ ամենակարևորն է՝ խախտում է ԵԿԱ անվտանգության կանոնները՝ վտանգի ենթարկելով առյուծներից մեկի առողջությունը։ Տիկտոկերն իր պահվածքը ցուցադրել է ինչպես երեխային, այնպես էլ՝ իր 100 հազարավոր հետևորդներին։ Վերջինս «TikTok» սոցիալական հարթակում ավելի քանի 113 հազար հետևոդ ունի և 7 մլն-ից ավելի հավանում, սակայն, ինչպես ակնհայտ է տեսանյութերից չի կարողացել յուրացնել անվտանգության մի քանի պարզ կանոն։

Կենդանիները հաճախ են սոցիալական հարթակներում հետևորդներ ներգրավելու մոլուցքի զոհը դառնում։ Շատ ակտիվ օգտատերեր կենդանիներին օգտագործում են որպես զվարճանքի միջոց, նկարահանում այդ ամենը և տարածում սոցիալական հարթակներում՝ նպաստելով այդ անպատասխանատու վարքի տարածմանը։ Նման վարքն անընդունելի և անթույլատրելի է, հատկապես, որ կարող է վնաս հասցնելու կենդանու առողջությանը։

Տիկտոկեր «2_2_2_lava»-ն տեսանյութում առյուծների ազատվանդակի բարձր ցանկապատից ներս է նետում իր գլխարկը՝ ասելով․ «Գլխարկը գցում եմ իրանց խաղալու․․․ նվեր իրանց»։ Առյուծը վերցնում է գլխարկն ու հեռանում, իսկ հաջորդ տեսանյութում երևում է, թե ինչպես է կենդանին ծամծմում այն։

Աշխարհի շատ կենդանաբանական այգիներում են արձանագրվում դեպքեր, երբ այցելուի անպատասխանատու վարքի հետևանքով տուժում են կենդանիները։ Օրինակ՝ 2021 թվականի մարտ ամսին Մոսկվայի կենդանաբանական այգում անկել է մեկ սպիտակագլուխ անգղ։ Անգղը մարտի 13-ին վատ տեսք է ունեցել, նրան տեղափոխել են կլինիկա, 4 կենդանաբույժ պայքարել են թռչնի կյանքի համար, բայց փրկել չի հաջողվել։ Հայտարարությամբ ասվում է․ «Տանջվեց մեկ օր և մահացավ։ Պատճառ է հանդիսացել աղիներում հայտնաբերված ձեռնոցը։ Ոչ աշխատանքային ձեռնոց, այլ՝ այցելուի»։

Մոսկվայի կենդանաբանական այգին հայտարարել է, որ անգղն անկել է մեկ այցելուի քմահաճության պատճառով, որը ձանձրույթից որոշել է ծաղրել թռչնին։

Նման դեպքեր պատահում են աշխարհի շատ կենդանաբանական այգիներում և կապված են որևէ այցելուի անպատասխանատու վերաբերմունքի և քմահաճության հետ։ Այսպիսի դեպքերի կանխարգելման ամենաարդյունավետ տարբերակը հասարակության կրթվածության մակարդակի բարձրացումն է, այս դեպքում՝ տիկտոկեր «2_2_2_lava»-ին անհրաժեշտ է տեղեկացնել իր քայլերի հնարավոր հետևանքների մասին, եթե վերջինս չի կարողացել ինքնուրույն հասկանալ սեփական արարքի անմտությունը։  Նյութի աղբյուրը` http://econews.am/?p=12061&l=am

Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян Пашинян портит отношения с Ираном ЧЕ: Результаты армянских шахматисток в четвертом туре Новые подробности о романе Мэрилин Монро с братьями Кеннеди и последнем дне ее жизни Администрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспоры Азербайджан улучшает отношения с Россией за счет Армении Жители Тавуша недовольны встречей с вице-премьером Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении «Арарат» одержал волевую победу Бургерный гид Еревана: в поисках идеального вкуса Запад отправит экспертов в Армению Администрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидеры Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян Для четырех сел нашли козла отпущения Администрация забыла об армянских военнопленных ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров . Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак Карапетян Пашинян признает свою неудачу Как обмануть жителей Тавуша: краткое руководство от Никола Пашиняна Как Пашинян вводит в заблуждение: в Воскепаре говорит одно, в Беркабере – другое Почему представитель МИД России распространяет и комментирует ложь? Отказ от карт «Мир» в первую очередь ударил по пенсионерам Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь. Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша? Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей команды