Сегодня: 29 Март 2024г., 00:00

Հունվարի 1-ից ջրի սակագինը կթանկանա՝ կազմելով 200,47 դրամ․ ՀԾԿՀ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 200,47 դրամ:

Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 9-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը Հանձնաժողով է ներկայացրել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2022 թվականի սակագների վերանայման (ճշգրտման) հայտ: Հանձնաժողովը ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով Հայաստանի Հանրապետության ջրային կոմիտեի, «Վեոլիա Ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը նախաձեռնել էր մոնիթորինգ, որի արդյունքում հաշվարկված լրացուցիչ մանրածախ ջրամատակարարման ծավալը կազմել է 2 137 566 խորանարդ մետր։

Զուգահեռաբար՝ սոցիալապես անապահով համարվող ընտանիքների համար հնարավորինս նվազ սակագներ սահմանելու նպատակով ընդունվել է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի №1880-Ն որոշումը: Վարձակալության պայմանագրի մնացած 10 տարիների ընթացքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների կտրուկ տատանումները չեզոքացնելու և սպառողների համար հնարավորինս կայուն սակագնային քաղաքականություն ապահովելու նպատակով «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ», «Վեոլիա Ջուր» ընկերությունների և ՀՀ կառավարության (ի դեմս Ջրային կոմիտեի) միջև 2021 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրվել է №24 համաձայնագիրը, որի հիման վրա համապատասխան փոփոխություններ են կատարվել «Վեոլիա Ջուր» ընկերության լիցենզիայի պայմաններում։

 
 

Նոր սակագները կգործեն 2022 թվականի հունվարի 1-ից:

Кто портит армяно-российские отношения? Целью Пашиняна являются власти Арцаха Алиеву нужна новая война: обращение российской прессы Михаил Шуфутинский: Армения для меня всегда ассоциируется с радостью Wine Story: Как правильно подобрать вино к Пасхе Очевидно, что после 5 апреля в Армении будет создана новая политическая реальность։ Аршак Карапетян Пашинян отправляет группы в Тавушскую область Шаг назад от подачи заявки на вступление в ЕС? Следующая цель администрации — российская военная база Кого обвиняет Андраник Кочарян? Когда российская военная база будет выведена, Армения никому не будет интересна: Аршак Карапетян Для эффективной борьбы с действующими властями необходима консолидация широких слоев общества։ Аршак Карапетян Наир Тикнизян: Не надо искать виноватых Деревянная панель, ставшая знаменитой благодаря «Титанику», продана на аукционе более чем $700 000 Пашинян все еще задумывается о новой Конституции Из Москвы предупредили о последствиях Сострадание и осознание личной ответственности к Родине и судьбе нашей страны создают основу для создания партии։ Аршак Карапетян Опросами хотят создать антироссийский фон Зависимость от ЕАЭС растет: слово и дело администрации отличаются Власти Армении стимулирует эмиграцию «Просто платить налоги недостаточно»: основными составляющими деятельности ЗММК являются экологический, социальный и управленческий подходы: «Паст» Говорю, потому что знаю: обращение Аршака Карапетяна Пашинян готовит общество к новым уступкам и запугивает войной Администрация провалила безопасность страны Россия затянет все пояса: что ждет Армению? Пашиняновская власть вступила в опасную игру։ Аршак Карапетян Какова цель «кулуарных» встреч лидеров движения «Единство»? Очередной шаг против ОДКБ Чтобы выполнить требования Азербайджана, Пашинян начнет репрессии в Армении Демонстрационный акт запугивания оппозиции со стороны Пашиняна