Сегодня: 21 Май 2022г., 00:00

Հայտնի է՝ ում մոխրացած դին է հայտնաբերվել հրդեհված մեքենայի կողքին

Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի գազատարին բախված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 76-ամյա Աղաբեկ Հարությունյանը տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն, իսկ մահացածը, որին դին մոխրացել էր, հետևի նստատեղին նստած ուղևորն էր։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։

«Հովսեփյան-Արտաշիսյան փողոցների խաչմերուկում, «Opel» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը եղել է Երևանի բնակիչ 76-ամյա Աղաբեկ Հարությունյանը, բախվել է ՎԱԶ 2101 ավտոմեքենային։ Բախումից հետո «Opel»-ը հարվածել է գազատար խողովակին, և հրդեհ է բռնկվել։ «Opel»-ի վարորդը տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն, իսկ հետևի նստատեղին նստած ուղևորը, որն, ամենայն հավանականությամբ, կին է եղել, մահացել է»,- նշեց Թադևոսյանը։

Վարդան Թադևոսյանն ասաց, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել։

«76-ամյա վարորդը վարորդական իրավունք չի ունեցել։ Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասով, և 243 հոդված առաջին մասով»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան բախվել էր Արտաշիսյան փողոցի թիվ 44/4 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։

Կարող եք ընթերցել նաև՝ «Հրդեհված ավտոմեքենայի վարորդը վերակենդանացման բաժանմունքում է. մանրամասներ»:

      
Երևանում նշել են հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը Эрдоган надеется, что события в Украине заставят ЕС предпринять шаги по членству Турции в ЕС Госдеп: США приветствуют шаги Армении и Азербайджана в вопросе мирных переговоров Четверо турок и один грузин арестованы на Канарских островах в связи с обнаружением огромной партии кокаина Белый дом объявил о проведении глобального саммита, посвященного прекращению кризиса Covid-19 ВС РФ уничтожили партии иностранного вооружения, поступившие в Украину от США и ЕС Риски банков Уолл-Стрит по торговле сырьевыми товарами возрастают Кипр отменяет категоризацию стран по эпидемическому признаку Chanel запустили линию чистой косметики Глава МИД Армении принял американского сопредседателя МГ ОБСЕ Аль Пачино встречается с бывшей девушкой Мика Джаггера (Фото) Никол Пашинян принял Эндрю Шефера «Реал» одержал волевую победу над «Севильей» (видео) ООН предлагает представителям России и Украины провести встречу для обсуждения гуманитарных вопросов Instagram ограничил доступ Белле Хадид из-за ее постов о Палестине Цены на природный газ в США выросли до самого высокого уровня за более чем 13 лет В Британии оштрафуют тех, кто веселился в локдаун Первое интервью Зеленского российским журналистам после начала войны В ОКР осудили в предвзятости IBU после отстранения СБР Спецоперация России на Украине. 34-й день Мединский заявил, что Украина отказывается от стремления вернуть Донбасс и Крым военным путем Член украинской делегации: Киев считает гарантами своей безопасности страны СБ ООН Ադրբեջանական բանակը զոհ ունի Հայտնի դատավորի որդին Toyota Land Cruiser-ով վթարի է ենթարկվել. կան վիրավորներ Տեսահոլովակի պրեմիերա. Լիլի Մորտո` «Լիլի, Լիլի» (Video) Սիրելի քաղաքացիներ օր առաջ պատվաստվեք. Անահիտ Ավանեսյան Ո՞ր դեպքում է կարելի դիմակ չկրել բաց տարածքներում. ՀՀ ԱՆ Փաշինյանը հրեշավոր արարք է թաքցնում. ԱԱԾ մեկուսարանը նրա միակ փրկությունն է Պուտինի հրամանով բռնվեց առաջին հայ դավաճանը. Ողջ ազգը հրատապ ոտքի կանգնեց Սպшնում են մարդկանց։ Հրատապ! Բժիշկների խումբ է բացահյտվել