Сегодня: 21 Май 2022г., 00:00

Լավրով. Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման շուտափույթ մեկնարկին

Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման շուտափույթ մեկնարկին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Դա Ղարաբաղի տարածաշրջանին եւ կարգավորման խնդիրներին չի վերաբերում, դա զուտ երկկողմանի խնդիր է, որը մենք արդեն մոտ մեկ տարի է առաջարկում ենք սկսել մշակել՝ սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողով ստեղծելով դրա համար եւ առաջարկելով մեզ որպես խորհրդատու այդ հանձնաժողովում՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբը եւ այլ կառույցներ քարտեզներ ունեն, որոնք արտացոլում են Խորհրդային Միության ձեւավորման տարբեր փուլերը եւ դրա վարչական սահմանների եւ միութենական հանրապետությունների միջեւ սահմանների փոփոխությունները: Հենց երեկ ես այս թեմայով շփվել եմ իմ հայ գործընկերոջ հետ։ Կողմերից կան համապատասխան առաջարկներ, քանի որ հանձնաժողով ստեղծելու համար առաջին հերթին պետք է պայմանավորվել, թե ինչ պայմաններով։ Այդ պայմանները այժմ քննարկվում են։ Այնտեղ տարաձայնություններ կան: Մեր դիրքորոշումը պարզ է. պետք է նստել եւ պաշտոնապես ստեղծված հանձնաժողովի շրջանակներում լուծել բոլոր այն հարցերը, որոնք դեռ համաձայնեցված չեն»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ (2021 թվականի դեկտեմբերին) սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել։ «Եվ նույնիսկ մամուլի հետ շփվելու ժամանակ հույս է հայտնվել, որ հանձնաժողովը կստեղծվի մինչեւ 2021 թվականի վերջ, բայց կրկին կյանքն ավելի բարդ է, հայկական կողմը նոր առաջարկներ ունի, մենք դրանք փոխանցում ենք Բաքվին։ Տեսնենք, թե ինչպես անել, որպեսզի այն (հանձնաժողովը) որքան հնարավոր է շուտ գործարկվի: Կրկնեմ, որ տարաձայնություններ կան, թե ինչ պետք է արվի, որպեսզի այն սկսի գործել: Դժվար կլինի։ Այս թեմայի քննարկման ընթացքում մենք համոզվեցինք, որ, հավանաբար, օպտիմալ կլինի ստեղծել այդ հանձնաժողովը՝ դրա օրակարգում  ներառելով առաջնահերթ լուծում պահանջող հարցեր»,- եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը։

Երևանում նշել են հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը Эрдоган надеется, что события в Украине заставят ЕС предпринять шаги по членству Турции в ЕС Госдеп: США приветствуют шаги Армении и Азербайджана в вопросе мирных переговоров Четверо турок и один грузин арестованы на Канарских островах в связи с обнаружением огромной партии кокаина Белый дом объявил о проведении глобального саммита, посвященного прекращению кризиса Covid-19 ВС РФ уничтожили партии иностранного вооружения, поступившие в Украину от США и ЕС Риски банков Уолл-Стрит по торговле сырьевыми товарами возрастают Кипр отменяет категоризацию стран по эпидемическому признаку Chanel запустили линию чистой косметики Глава МИД Армении принял американского сопредседателя МГ ОБСЕ Аль Пачино встречается с бывшей девушкой Мика Джаггера (Фото) Никол Пашинян принял Эндрю Шефера «Реал» одержал волевую победу над «Севильей» (видео) ООН предлагает представителям России и Украины провести встречу для обсуждения гуманитарных вопросов Instagram ограничил доступ Белле Хадид из-за ее постов о Палестине Цены на природный газ в США выросли до самого высокого уровня за более чем 13 лет В Британии оштрафуют тех, кто веселился в локдаун Первое интервью Зеленского российским журналистам после начала войны В ОКР осудили в предвзятости IBU после отстранения СБР Спецоперация России на Украине. 34-й день Мединский заявил, что Украина отказывается от стремления вернуть Донбасс и Крым военным путем Член украинской делегации: Киев считает гарантами своей безопасности страны СБ ООН Ադրբեջանական բանակը զոհ ունի Հայտնի դատավորի որդին Toyota Land Cruiser-ով վթարի է ենթարկվել. կան վիրավորներ Տեսահոլովակի պրեմիերա. Լիլի Մորտո` «Լիլի, Լիլի» (Video) Սիրելի քաղաքացիներ օր առաջ պատվաստվեք. Անահիտ Ավանեսյան Ո՞ր դեպքում է կարելի դիմակ չկրել բաց տարածքներում. ՀՀ ԱՆ Փաշինյանը հրեշավոր արարք է թաքցնում. ԱԱԾ մեկուսարանը նրա միակ փրկությունն է Պուտինի հրամանով բռնվեց առաջին հայ դավաճանը. Ողջ ազգը հրատապ ոտքի կանգնեց Սպшնում են մարդկանց։ Հրատապ! Բժիշկների խումբ է բացահյտվել